Վազգեն Սիսլյանն այս պատմությունը պատմել է բազմաթիվ անգամ: Սակայն պատրաստ է ևս մեկ անգամ ամենայն մանրամասնությամբ վերհիշել այն: Դրա մասին գրվել են հարյուրավոր հոդվածներ, իսկ վերջին տարիներին` նաև պիես, որը բեմադրվել է Դրամատիկական թատրոնում և ներկայացվում է լեփ-լեցուն դահլիճում: Դա Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի և ընդհանրապես հայ ժողովրդի նորագույն ժամանակների ազատագրական պայքարի պատմության առանցքային էջերից է: 1981 թ. սեպտեմբերի 24, Փարիզ, Հոսման պողոտա թիվ 170… Չորս հայ երիտասարդներ` Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանն ու Գևորգ Կյուզելյանը, զինված ատրճանակներով, պայթուցիկներով ու ինքնաձիգներով, ներս են մտնում այդ հասցեում գտնվող…
Օրը՝ 09.06.2016
Արքունական պալատ և Նահանգական գանձատուն. ի՞նչ գիտենք ու ի՞նչ չգիտենք այս շենքի մասին
Եթե հանկարծ որոշեք մանրամասն հետաքրքրվել Երևանի ամենաշքեղ պատմական շենքերից մեկի` Նալբանդյան 46 և 48 հասցեներում գտնվող Արքունական պալատի ու Նահանգական գանձատան պատմությամբ (ներկայումս` ՎՏԲ բանկի և Հայբիզնեսբանկի շենքեր), ապա համացանցում կգտնեք ընդամենը, որ կառուցվել է 1901 թվականին, ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան: Այսքանով շենքի մասին տեղեկատվությունն ավարտվում է: Շենքն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, սակայն դրա վերաբերյալ ծավալուն տեղեկատվություն որևէ պետական կառույցի տեղեկատվական հարթակում հնարավոր չէ գտնել: Շենքի մասին ծավալուն տեղեկություններ չկան անգամ Երևանի պատմության թանգարանում: Այնտեղ էլ միայն նշված են շենքի անվանումն ու ճարտարապետը: Այս կառույցի…