​«Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տուն և հիվանդանոց». հին երևանյան գողտրիկ կառույց` արժևորված նորովի

​«Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տուն և հիվանդանոց». հին երևանյան գողտրիկ կառույց` արժևորված նորովի

Աբովյան փողոցի սկզբնամասում անհնար է չնկատել երկհարկանի այս տուֆակերտ կառույցը` գեղեցիկ պատշգամբներով ու շքամուտքով: Ֆիլհարմոնիայի շենքի ուղիղ դեմ դիմաց` Աբովյան 1/1 հասցեում (նախկինում՝ Աստաֆյան 17) գտնվում է հին Երևանի գեղեցիկ առանձնատներից մեկը, որը պատկանել է անվանի բժիշկ Արամ Տեր-Ավետիքյանին: Հենց նրա անունով էլ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը կոչվում է «Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տուն և հիվանդանոց»: Շենքի շինարարության ավարտը նշվում է 1914 թվականով, սակայն շենքում տեղակայված հիվանդանոցն ավելի վաղ է սկսել գործել: Համենայն դեպս, դրա մասին վկայում է 1911 թ. մամուլում հրապարակված այն հայտարարությունը, որ այդ հասցեում գործում է մշտական մահճակալներով հիվանդանոց:…

Facebook Twitter Linkedin