Թե ինչպես հայուհին «նվաճեց» ֆրանսիական նշանավոր գեղեցկության սրահը, հետո վերադարձավ Հայաստան

Թե ինչպես հայուհին «նվաճեց» ֆրանսիական նշանավոր գեղեցկության սրահը, հետո վերադարձավ Հայաստան

Մարիամ Մանուկյանը 12 տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա: Առաջին ամիսների տպավորությունները հետաքրքիր էին, անգամ ոգևորիչ` նոր միջավայր, նոր մարդիկ, նոր զգացողություններ: Մարիամն ընտանիքի ավագ երեխան է (իրենից փոքր քույր ու եղբայր էլ ունի), և երբ առաջին տպավորություններն անցնում են, երեխաները բախվում են օտար երկրում ընտելանալու խոչընդոտներին. սկսվում են դժվարություններն ու դեպրեսիաները: «Մենք ապրում էինք Լիոնում, որտեղ հայկական բարձր դասարաններով դպրոց չկար: Ստիպված մեզ տեղավորեցին ֆրանսիական դպրոցում, մեր տարիքից մի դասարան ցածր: Մենք ոչ մի բառ ֆրանսերեն չգիտեինք: Շատ դժվար էր ֆրանսիական դպրոցին հարմարվելը, որովհետև այնտեղ ամեն ինչ տարբեր…

Facebook Twitter Linkedin