Հորդանանցի երիտասարդ հայրենադարձն Արցախում պայքարում է, բայց ոչ զենքով, այլ «Մուկլիմանդիլով»

Հորդանանցի երիտասարդ հայրենադարձն Արցախում պայքարում է, բայց ոչ զենքով, այլ «Մուկլիմանդիլով»

Գարո Սերպեկյանը Հայաստան է տեղափոխվել 2015 թվականին, Հորդանանից: Նա Ստեփանակերտում փոքրիկ բիզնես է հիմնել և որոշել է կյանքը կապել Հայաստանի ու Արցախի հետ: «Արցախն իմ սիրտը «գողացավ» մեկընդմիշտ»,- խոստովանում է Գարոն` պատմելով, որ հոր նախնիները ղարաբաղցիներ են` Սարիբեկյաններ, որոնք հետագայում հաստատվել են Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում, ապա Ցեղասպանության հետևանքով տեղափոխվել Սիրիա, որից հետո` Հորդանան: Արցախի նկատմամբ սերը հավանաբար արմատներից է գալիս: Առաջին անգամ Գարոն Հայաստան ոտք է դրել 2007 թ. իբրև զբոսաշրջիկ: Հայաստանը տեսնելն ուղղակի երազանք էր: 2001 թ. ի վեր փորձում էր գալ, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում…

Facebook Twitter Linkedin