Ծովակի քույրն այդ օրը վատ երազ էր տեսել ու նրան հորդորում էր աշխատանքի չգնալ: Երազում պայթյուն էր որոտացել… 2013 թվական, ապրիլի 8, Դամասկոս: Ծովակ Սողոմոնյանն այդ օրը չի ուզում հիշել, ամեն ինչ նորից վերապրում է, սակայն մոռանալ էլ չի կարող, քանի որ դա իր համար ճակատագրական օր էր: Համալսարանում բիզնես սովորող 20-ամյա ուսանողուհին աշխատանքային պայմանագրով փորձաշրջան էր անցնում Սիրիայի կենտրոնական բանկում: Այդ օրը նրա պայմանագրի վերջին օրն էր: Աշխատավայրում նրան հավանել էին, ցանկանում էին երկարացնել պայմանագիրը, ու նա պիտի որոշում կայացներ: Հանկարծ կեսօրին մոտ մի հզոր պայթյուն է որոտում: Մինչ…