Աբովյան փողոցի սկզբնամասը մի յուրօրինակ պատմական հանգույց է, որտեղ քայլելիս ակամա զգում ես երբեմնի Աստաֆյան փողոցի հմայքն ու համակվում բարձրաճաշակ շենքերի պատմական հիշողությամբ: Նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էի Աբովյան 8 հասցեում գտնվող մի տպավորիչ շենքի` Բարսեղ Եղիազարյանի առանձնատան պատմությանը, որտեղ շուրջ 130 տարի անց տեղակայվեց «Նոյյան տապան» գրախանութը: Այժմ ներկայացնում եմ նույն հասցեում և անմիջականորեն այդ տան հետ կապված մեկ այլ շինության` Գրիգոր Եղիազարյանի տան պատմությունը: Գրիգոր և Բարսեղ Եղիազարյանները հարազատ եղբայրներ էին, երկուսն էլ` հայտնի վաճառական ու հասարակական գործիչ: Գրիգոր Եղիազարյանն աղյուսի գործարանատեր էր: Նրա առանձնատունը կառուցվել է 1884…