Հայաստանը՝ ճակատագրական ընտրության առջև

Հայաստանը՝ ճակատագրական ընտրության առջև

Հայաստանցի, ղարաբաղցի, արևմուտքի սոխակ, ռսի ստրուկ… Որակումները տրված են, ջրբաժանը՝ գծված: Ջուր է, որ լցնում ենք թշնամու ջրաղացին: Հիմա արդեն դրսի ուժերին մեղադրելը, մեղմ ասած, ջայլամի քաղաքականություն է:

Facebook Twitter Linkedin

«Նարեկ». աստվածային գիրք, որ բուժում է մարմինն ու հոգին

«Նարեկ». աստվածային գիրք, որ բուժում է մարմինն ու հոգին

«Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» կամ «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ»: Ահա սա է շուրջ 11 դար առաջ ստեղծված և մինչ օրս իր տեսակի մեջ եզակի, խորհրդավոր ու պաշտելի, աստվածային ու ժողովրդական գրքի պարզ մեկնաբանությունը, որը տվել է հենց ինքը՝ սրբերի շարքը դասված միջնադարյան հանճարեղ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին:

Facebook Twitter Linkedin

Աֆրիկյանների 130-ամյա շենքն ու «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ակտիվիստների պայքարը

Աֆրիկյանների 130-ամյա շենքն ու «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ակտիվիստների պայքարը

«Պետք է համախմբվել: Քանդվում է 130 տարվա պատմություն ունեցող Աֆրիկյանների ակումբի շենքը: Մենք պահանջում ենք դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած քանդման աշխատանքները և վերականգնել ակումբի ճարտարապետական ողջ կառույցը»:

Facebook Twitter Linkedin

Երկու խենթ երիտասարդի գաղափարը կարող է փոխել ամառային Երևանի ժամանցային մշակույթը

Երկու խենթ երիտասարդի գաղափարը կարող է փոխել ամառային Երևանի ժամանցային մշակույթը

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երկու երիտասարդ՝ Տաթևն ու Գևորգը, հաճախելով երևանյան կինոթատրոններ, մի օր հասկացան, որ իրենց ինչ-որ նոր բան է հարկավոր: Հատկապես ամռանը փակ կինոթատրոններն այնքան էլ չեն ձգում, իսկ սրճարանային ժամանցն արդեն սպառել է իրեն: Ուրեմն, ի՞նչ կուզենային, որ լիներ նոր, հաճելի, ոչ ստանդարտ ու միաժամանակ՝ հետաքրքիր ու բովանդակալի. բացօթյա կինոթատրոն: Երևանյան երեկոները ժամանցով լցնելու հիանալի տարբերակ: Սակայն Երևանում բացօթյա կինոթատրոններ չկան: Երիտասարդների ցանկությունն աստիճանաբար վերածվեց գաղափարն իրագործելու ցանկության: Սակայն չէին էլ կարող պատկերացնել, որ մի օր հենց իրենք կնախաձեռնեն ու կիրականացնեն դա:

Facebook Twitter Linkedin

Ամազոնուհիներ. աշխարհի ամենախորհրդավոր կանայք

Ամազոնուհիներ. աշխարհի ամենախորհրդավոր կանայք

«Ամազոնուհի» բառը հին հունարենից թարգմանած նշանակում է անստինք կին: Ըստ հին հունական առասպելի՝ ամազոնուհիները միակուրծք կանանցից կազմված ցեղ էր, որն աչքի էր ընկնում իր ռազմատենչությամբ։ Կա վարկած, որ ամազոնուհինները բնակվել են Սև ծովի արևելյան կամ հյուսիսային ափամերձ շրջաններում, Կովկասում կամ Կասպից ծովի մոտ:

Facebook Twitter Linkedin

Բելառուսահայ Նինան հայրենիք է վերադարձել ազգային գաղափարախոսության իր տեսլականով

Բելառուսահայ Նինան հայրենիք է վերադարձել ազգային գաղափարախոսության իր տեսլականով

Նինա Մեհրաբյանի հայրը 20 տարեկանից տեղափոխվել է Բելառուս, 15 տարի անց վերադարձել է հայրենիք, ամուսնացել ու արդեն ընտանիք կազմած մեկնել: 1987 թ. ծնվել է Նինան, մեկ տարի անց` եղբայրը: Չնայած բելառուսական միջավայրում բավականին հաջող հաստատվելուն` ընտանիքում հայկական ավանդույթներն ու մշակույթը խստորեն պահպանվել են: Եվ այն, որ այսօր 27-ամյա Նինան որոշել է մենակ վեր կենալ գալ Հայաստանում ապրելու, ինքն էլ է համարում այդ դաստիարակության արդյունք և երախտապարտ է իր ծնողներին

Facebook Twitter Linkedin

Մետրոպոլիտենի ակցիայի երեք «զոհերը»

Մետրոպոլիտենի ակցիայի երեք «զոհերը»

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ փետրվարի 12-ին բողոքի դուրս ելած մետրոպոլիտենի աշխատակիցներից երեքի վրա ակցիան թանկ նստեց: Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանն ակցիայից երկու օր անց աշխատանքից հեռացվեցին աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով (գործատուի կողմից պայմանագրի խզում` աշխատակցի նկատմամբ անվստահության համար): Շարժասանդուղքի մեքենավարները, որոնք իրենց երիտասարդության 15 տարիներն են տվել մետրոպոլիտենի աշխատանքին, որոնք երկարամյա աշխատանքի շնորհիվ վայելում էին վերադասի հարգանքն ու վստահությունը, հանկարծ մեկ օրվա մեջ դարձան անվստահելի և աշխատանքին ոչ պիտանի:

Facebook Twitter Linkedin

«Ցտեսությո՜ւն Կանադա: Ով ուզում է ինձ տեսնել` թող գա Հայաստան…»

«Ցտեսությո՜ւն Կանադա: Ով ուզում է ինձ տեսնել` թող գա Հայաստան…»

Թամարին` կանադահայ այդ կենսախինդ աղջկան, հանդիպեցի «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ: Նա նոր էր վերադարձել Հայաստան և ոգևորված ասում էր` եկել է հայրենիքում հաստատվելու: Եվ քանի որ մեկ ամիս էր` ինչ Թամարն այստեղ էր, սպասեցի, որ մի քանի ամիս էլ անցնի, հետո հարցազրույց անցկացնեմ: Միգուցե միտքը փոխած լիներ…

Facebook Twitter Linkedin

Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակը` նրա կիսավեր տան ֆոնին

Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակը` նրա կիսավեր տան ֆոնին

«…Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսե՛ք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»: Նիկոլ Աղբալյանի այս խոսքերը, որոնք արդիական են նաև այսօր, հայոց նորագույն պատմության հիմնադիր, ազգային-ազատագրական շարժման առանցքային դերակատար, քաղաքական ու պետական նվիրյալ գործիչ Արամ Մանուկյանի մասին են:

Facebook Twitter Linkedin

Վարչապետի հայտարարածը, Արտյոմ Մովսեսյանի հասկացածը և ճարտարապետների ցանկությունը չեն համապատասխանում իրար

Վարչապետի հայտարարածը, Արտյոմ Մովսեսյանի հասկացածը և ճարտարապետների ցանկությունը չեն համապատասխանում իրար

«Զվարթնոցի» կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այդպես էլ մնում է առկախ: Չնայած քաղավիացիայի գլխավոր վարչությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ շենքը քանդվելու է, հանրությունը հույս ունի, որ կկարողանա ազդել օդանավակայանի սեփականատիրոջ և կառավարության վրա` ստիպելով փոխել հակամշակութային այդ որոշումը: Արդեն մի քանի ամիս է` այդ հարցը նաև Հանրային խորհրդի օրակարգում է:

Facebook Twitter Linkedin