​«Հայաստանը սիրել գործնականորեն». Ամերիկայից հայրենադարձված երիտասարդ քաղաքագետի կարգախոսը

​«Հայաստանը սիրել գործնականորեն». Ամերիկայից հայրենադարձված երիտասարդ քաղաքագետի կարգախոսը

Հայաստանի տարբեր քաղաքներում (Երևան, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր), ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք գյուղերում այսօր ժամանակավոր ապաստան է գտել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն իր հայրենի գյուղից տեղահանված շուրջ 340 թալիշցի` մոտ 90 ընտանիք: «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Պոլատովը, որը նաև Հանրային խորհրդի Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի անդամ է, թալիշցիների ապագայով մտահոգված, դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ Հանրային խորհուրդ: Պոլատովը նշում է, որ թալիշցիների մեծ մասը հուսահատ է, իսկ հայրենի գյուղ վերադառնալու ժամկետները, անվտանգ ապրելու երաշխիքները` անորոշ:…

Facebook Twitter Linkedin

Հայաստանը՝ ճակատագրական ընտրության առջև

Հայաստանը՝ ճակատագրական ընտրության առջև

Հայաստանցի, ղարաբաղցի, արևմուտքի սոխակ, ռսի ստրուկ… Որակումները տրված են, ջրբաժանը՝ գծված: Ջուր է, որ լցնում ենք թշնամու ջրաղացին: Հիմա արդեն դրսի ուժերին մեղադրելը, մեղմ ասած, ջայլամի քաղաքականություն է:

Facebook Twitter Linkedin

«Նարեկ». աստվածային գիրք, որ բուժում է մարմինն ու հոգին

«Նարեկ». աստվածային գիրք, որ բուժում է մարմինն ու հոգին

«Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» կամ «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ»: Ահա սա է շուրջ 11 դար առաջ ստեղծված և մինչ օրս իր տեսակի մեջ եզակի, խորհրդավոր ու պաշտելի, աստվածային ու ժողովրդական գրքի պարզ մեկնաբանությունը, որը տվել է հենց ինքը՝ սրբերի շարքը դասված միջնադարյան հանճարեղ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին:

Facebook Twitter Linkedin

Մետրոպոլիտենի ակցիայի երեք «զոհերը»

Մետրոպոլիտենի ակցիայի երեք «զոհերը»

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ փետրվարի 12-ին բողոքի դուրս ելած մետրոպոլիտենի աշխատակիցներից երեքի վրա ակցիան թանկ նստեց: Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանն ակցիայից երկու օր անց աշխատանքից հեռացվեցին աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով (գործատուի կողմից պայմանագրի խզում` աշխատակցի նկատմամբ անվստահության համար): Շարժասանդուղքի մեքենավարները, որոնք իրենց երիտասարդության 15 տարիներն են տվել մետրոպոլիտենի աշխատանքին, որոնք երկարամյա աշխատանքի շնորհիվ վայելում էին վերադասի հարգանքն ու վստահությունը, հանկարծ մեկ օրվա մեջ դարձան անվստահելի և աշխատանքին ոչ պիտանի:

Facebook Twitter Linkedin

Վարչապետի հայտարարածը, Արտյոմ Մովսեսյանի հասկացածը և ճարտարապետների ցանկությունը չեն համապատասխանում իրար

Վարչապետի հայտարարածը, Արտյոմ Մովսեսյանի հասկացածը և ճարտարապետների ցանկությունը չեն համապատասխանում իրար

«Զվարթնոցի» կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այդպես էլ մնում է առկախ: Չնայած քաղավիացիայի գլխավոր վարչությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ շենքը քանդվելու է, հանրությունը հույս ունի, որ կկարողանա ազդել օդանավակայանի սեփականատիրոջ և կառավարության վրա` ստիպելով փոխել հակամշակութային այդ որոշումը: Արդեն մի քանի ամիս է` այդ հարցը նաև Հանրային խորհրդի օրակարգում է:

Facebook Twitter Linkedin

«Բոլորիս ճակատագրերը նույնն են, ձեռագրերն են տարբեր»

«Բոլորիս ճակատագրերը նույնն են, ձեռագրերն են տարբեր»

«Ես իմ ամբողջ ընտանիքը 2007 թ. կորցրել եմ ավտովթարից` հորս, մորս, ամուսնուս, որդուս,- պատմում է 58-ամյա տիկին Ալիսը,- ազատամարտիկ Ճուտոյի մայրն եմ, երևի գիտեք, սաղ խոնարհվում են նրա առաջ, բայց ինչի՞ս ա պետք, որ էսօր դրսում եմ մնացել, տուն չունեմ»: «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանում հայտնված կինն արցունքն աչքերին պատմում է սարսափելի ավտովթարի մանրամասները, որից հետո իր կյանքը հիմնովին շրջվել է:

Facebook Twitter Linkedin

Ղարաբեկյանին էլ չընկալեցին ու դրդեցին հեռանալ Հայաստանից…

Ղարաբեկյանին էլ չընկալեցին ու դրդեցին հեռանալ Հայաստանից…

Արամ Ղարաբեկյանի հետ 2009 թվականին ինձ ծանոթացրեց իմ շատ սիրելի ընկերներից մեկը` սփյուռքահայ Սոնա Համալյանը: Այդ ժամանակ մաեստրոն նախաձեռնել և իրականացնում էր «Open Music Fest» փառատոնը, որն անցկացվեց Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճում, և որի շնորհիվ գրեթե մեկ ամիս շարունակ երևանյան երեկոները լցվեցին բարձրաճաշակ երաժշտությամբ` ինչպես հայ, այնպես էլ իտալացի, ֆրանսիացի, ամերիկացի, ռուս անվանի երաժիշտների կատարմամբ:

Facebook Twitter Linkedin

Ռուսաստանի դռները միշտ բաց են հայերի առաջ, բայց` Սիբիրի կողմից

Ռուսաստանի դռները միշտ բաց են հայերի առաջ, բայց` Սիբիրի կողմից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2006 թ. հրամանով ուժի մեջ մտած «Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռուսաստանի Դաշնությունում կամավոր վերաբնակեցման ծրագիրն» ուղղված է արտերկրում բնակվող հայրենակիցների պոտենցիալի համախմբմանը` ելնելով Ռուսաստանի շրջանների զարգացման կարիքներից, Ռուսաստանի ազգաբնակչության թվաքանակի կայունությանը, մասնավորապես` Ռուսաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող շրջաններում: Այն փաստորեն միտված է լուծելու Ռուսաստանի ժողովրդագրական խնդիրները:

Facebook Twitter Linkedin

«Օգնե՛ք ինձ տեսնել որդուս….»

«Օգնե՛ք ինձ տեսնել որդուս….»

Արման Հարությունյանը 32 տարեկան է և կյանքի ուղիղ կեսն անց է կացրել առանց արևի լույսի: Ընդամենը 6 տարեկան էր, երբ մանկապարտեզի ուսուցչուհին ձեռքով հարվածեց ծոծրակին, որի հետևանքով կամաց-կամաց մի աչքը կուրացավ: Երկու անգամ վիրահատվեց, սակայն ապարդյուն: Իսկ երբ 16 տարեկան էր, երկրորդ աչքն էլ կուրացավ, ու նա լրիվ զրկվեց տեսողությունից: Սակայն բարձրահասակ, հաղթանդամ, կյանքով ու էներգիայով լի երիտասարդը չհուսահատվեց ու չկորցրեց ինքնավստահությունը: Նա կարողացավ գերել անգամ սիրած աղջկա սիրտը: «Ես օծանելիքների խանութում էի աշխատում,- պատմում է Մարգարիտան,- Արմանը հաճախակի էր գալիս այնտեղ: Զուտ գործնական հարաբերություններ էին: Մի օր էլ ինձ…

Facebook Twitter Linkedin