«Հակահայկական քարոզչության դեմ պայքարելու համար պետական հատուկ կառույց պետք չէ». Արտակ Զաքարյան

«Հակահայկական քարոզչության դեմ պայքարելու համար պետական հատուկ կառույց պետք չէ». Արտակ Զաքարյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ`Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության և համարժեք գործողություններ իրականացնելու խնդիրների շուրջ: — Ինչպե՞ս է Ադրբեջանում իրականանումհակահայկական քարոզչությունը, որո՞նք ենդրա հիմնական դրսևորումները: Մենք գործ ունենք Հայաստանի դեմ տարվող ագրեսիվ և ինտենսիվ քարոզչության հետ` լի բազմաթիվ կեղծիքներով և խեղաթյուրումներով: Եթե Թուրքիայի պարագայում դա արվում է գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության կամ այլ երրորդ-չորրորդ միջնորդավորված կառույցների կողմից և ավելի գրագետ ձևով, ապա Ադրբեջանն այդ ամենն անում է պետական մակարդակով` ակնհայտ թշնամություն և ատելություն քարոզելով: Ադրբեջանը կեղծիքներ  է տարածում բոլոր հնարավոր ձևերով և որքանով ես տեղյակ եմ, այնտեղ…

Facebook Twitter Linkedin

«Դժոխքի» յոթերորդ պարունակում գտնվող Ռասելը և հայոց պատմությունն ու մշակույթը

«Դժոխքի» յոթերորդ պարունակում գտնվող Ռասելը և հայոց պատմությունն ու մշակույթը

Վերջերս Երևանում էր գտնվում ծագումով հրեա, Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Ջեյմս Ռասելը: Մոտ 2 ամիս առաջ մենք մանրամասն անդրադարձել ենք Ռասելի գործունեությանը, որն արևմտյան կեղծ հայագիտության վառ դրսևորումներից է: Չնայած նրան Հայաստանում քննադատել են որոշ գիտնականներ, օրինակ` քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը (1998 թ. հրատարակված «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» գրքում), բանասիրական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Արմեն Պետրոսյանը (2000 թ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմա-բանասիրական հանդեսում» լույս տեսած «Ռասելի «հայագիտական» հնարանքները» հոդված-գրախոսության մեջ), ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը (2009 թ. «Ազատամտություն» թերթում լույս տեսած «Փոշի կդառնան…

Facebook Twitter Linkedin

«Երիտսյունիներն» Արցախում. ամառային հասարակագիտական դպրոց հրավիրված են ապազգային գաղափարներով հայ դասախոսնե՞ր

«Երիտսյունիներն» Արցախում. ամառային հասարակագիտական դպրոց հրավիրված են ապազգային գաղափարներով հայ դասախոսնե՞ր

Հունիսի 27-ին Արցախում մեկնարկեց «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցը, որն իրականացվում է «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի  նախաձեռնությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։ Ըստ կազմակերպիչների` մրցութային կարգով Արցախից և Հայաստանից ամառային դպրոց ընդունված շուրջ 30 մասնակից առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Հայաստանից ու արտերկրից ժամանած դասախոսներից դասախոսություններ կլսի հասարակական գիտությունների, հատկապես` քաղաքագիտության մեթոդաբանության, միջազգային կազմակերպությունների, հակամարտությունների հաղթահարման, արդյունավետ հաղորդակցության, հայ արվեստի և արվեստի պատմության և մի շարք այլ  ոլորտների   վերաբերյալ։ «Դասախոսելու համար Հայաստանից և Սփյուռքից հրավիրվել են առաջատար հասարակագետներ և քաղաքական վերլուծաբաններ, ինչպիսիք են Էմիլ Դանիելյանը, Լիլիթ Սարգսյանը, Մայա Բարխուդարյանը, Համազասպ Դանիելյանը,…

Facebook Twitter Linkedin

Ամերիկյան «հայագիտության» գլուխգործոցը կամ Ռոնալդ Սյունի Կեղծարար

Ամերիկյան «հայագիտության» գլուխգործոցը կամ Ռոնալդ Սյունի Կեղծարար

Հայազգի Ռոնալդ Գրիգոր Սյունին իր «պատվավոր» տեղն ունի ամերիկյան այնպիսի «հայագետների» շարքում, ինչպիսիք են Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Նինա Գարսոյանը, Ջորջ Բուռնությանը և ուրիշներ: Ավելին, հայոց պատմության կեղծարարության առումով Սյունին  չգերազանցված է: 1995-ից լինելով ամերիկյան ամենահեղինակավոր համալսարաններից մեկի` Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի, իսկ մինչ այդ  Միչիգանի համալսարանում Ալեք Մանուկյանի նվիրատվությամբ հիմնադրված ու նրա անունը կրող ամբիոնի պրոֆեսոր` Սյունին այդ տարիներին գրել է ամերիկյան կեղծ հայագիտության «գլուխգործոցներից» մեկը` «Հայացք դեպի Արարատ. Հայաստանը նոր պատմության մեջ» գիրքը:

Facebook Twitter Linkedin

Հայ քաղաքական ուժերը՝ «ֆաշիստական», հայ պատմաբանները՝ «անուս». համագործակցե՞լ արդյոք Ռասելի հետ

Հայ քաղաքական ուժերը՝ «ֆաշիստական», հայ պատմաբանները՝ «անուս». համագործակցե՞լ արդյոք Ռասելի հետ

1997 թ. ԱՄՆ-ում պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս տեսավ մի անգլերեն երկհատորյակ` «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը»: Այդ կոլեկտիվ աշխատության հեղինակների թվում են Ռ. Թոմսոնը, Ջ. Ռասելը, Ջ. Բուռնությանը, Ռ. Սյունին, Ն. Գարսոյանը: Սակայն այդ գիրքը սուր քննադատության  արժանացավ  ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

Facebook Twitter Linkedin

Մեկնարկեց «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» գիտաժողովը. «Չպետք է ուրանալ Թոմսոնի գործը» Վ. Բարխուդարյան

Մեկնարկեց «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» գիտաժողովը. «Չպետք է ուրանալ Թոմսոնի գործը» Վ. Բարխուդարյան

Մայիսի 4-ին Երևանում մեկնարկեց «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական եռօրյա գիտաժողովը, որն անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ: Այս գիտաժողովի օրակարգը հագեցած էր թեմայի վերաբերյալ ծավալուն զեկույցներով՝ թուրք-ադրբեջանական պատմագրության կեղծարարություն, հայագիտական թեմաների արծարծում թուրքական հանրագիտարանային գրականության մեջ, հայագիտության արդի մարտահրավերները համացանցում, 7-8-րդ դարերի հայ մշակութային գործիչների ազգային պատկանելության խեղաթյուրումը ադրբեջանական պատմագրության մեջ, մշակութակողոպուտի ադրբեջանական տեսություն և այլն և այլն: Ցավով պետք է արձանագրենք, որ այս կարևոր գիտաժողովի  օրակարգում որևէ զեկույց նվիրված չէր Հայաստանի պատմության խեղաթյուրումներին՝ արևմտյան հայագիտության մեջ:

Facebook Twitter Linkedin

Երիտասարդ գիտնականն՝ ընդդեմ Խորենացու երկի թոմսոնյան թարգմանության

Երիտասարդ գիտնականն՝ ընդդեմ Խորենացու երկի թոմսոնյան թարգմանության

Լուիզա Գասպարյանը վերջերս է պաշտպանել «Համարժեքության խնդիրը Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկի անգլերեն թարգմանության մեջ» թեմայով ատենախոսությունը: Իր ուսումնասիրության մեջ երիտասարդ գիտնականը լայնորեն վեր է հանել երկի անգլերեն թարգմանության մեջ տեղ գտած լեզվական անհամապատասխանությունները. «Բացահայտվեցին ինչպես փաստագրական, այնպես էլ պատմամշակութային արժեք ունեցող լեզվական երևույթների թերի, սխալ, աղավաղված փոխակերպության բազմաթիվ դեպքեր»,- ասում է նա:

Facebook Twitter Linkedin

Հայ ոսկեդարը «ոչինչ է». Եղիշեի, Փարպեցու և Բուզանդի երկերի կեղծ-հայագիտական ռևիզիան

Հայ ոսկեդարը «ոչինչ է». Եղիշեի, Փարպեցու և Բուզանդի երկերի կեղծ-հայագիտական ռևիզիան

1978 թ. Թոմսոնը, Խորենացու «Հայոց պատմությանը» անհավաստի աղբյուրի պիտակ փակցնելուց ու Պատմահորը վատաբանելուց հետո որևէ լուրջ հակահարված չստանալով, անցավ Փարպեցուն ու Եղիշեին: Եղիշեն նույնպես Թոմսոնի համար գիտական էթիկան խախտող մի ոչ բարոյական կերպար է, իսկ նրա երկը՝ ոչ թե ականատեսի պատմած, այլ իբր ընդամենը Ղազար Փարպեցու հաղորդումների գրական ընդարձակ վերամշակում:

Facebook Twitter Linkedin

«Խորենացին` լկտի և կեղծարար խաբեբա». թոմսոնյան «Սև PR»-ի հետևանքները «Բրիտանիկա» հանրագիտարանում

«Խորենացին` լկտի և կեղծարար խաբեբա». թոմսոնյան «Սև PR»-ի հետևանքները «Բրիտանիկա» հանրագիտարանում

Բացեք հանրահայտ «Բրիտանիկա» հանրագիտարանն ու այնտեղ գտեք Խորենացու մասին հոդվածը: Այո՛, արևմուտքում լուրջ չեն վերաբերվում հայ Պատմահորը` համարելով նրան կեղծարար, իսկ նրա երկը` ոչ հավաստի աղբյուր:

Facebook Twitter Linkedin

Կեղծ հայագիտություն. փաստերն աչք են ծակում, բայց մնում անփոփոխ

Կեղծ հայագիտություն. փաստերն աչք են ծակում, բայց մնում անփոփոխ

Թե որքան հզոր է արևմտյան հակաքարոզչությունը հայագիտության մեջ, հնարավոր չէ պատկերացնել՝ առանց լուրջ ուսումնասիրություններ կատարելու: Սակայն կան դեպքեր, երբ ամեն ինչ տեսանելի է անգամ անզեն աչքով: Ավելին, մեր ակադեմիական շրջանակներում ողջունում և փառաբանում են օտար հեղինակներին, ովքեր հայագիտությանն առնչվող որևէ աշխատություն են հրապարակում՝ առանց խորանալու այդ աշխատությունների բովանդակության մեջ: Բերենք մի քանի օրինակներ:

Facebook Twitter Linkedin