Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ. ի՞նչ հանճարեղ ստեղծագործություն է «թաքնված» այս պատմական կառույցում

Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ. ի՞նչ հանճարեղ ստեղծագործություն է «թաքնված» այս պատմական կառույցում

Երբ զբոսաշրջիկներն ու հյուրերը Հանրապետության հրապարակից քայլում են դեպի Աբովյան փողոց, աջ թևի վրա հիացմունքով դիտում են սև և կարմիր տուֆերի համադրությամբ և յուրօրինակ ճարտարապետական ոճով կառուցված պատմական այս շենքը, որտեղ տեղակայված է Առնո Բաբաջանյանի անվան Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Շենքը կառուցվել է 1900 թվականի սկզբին և նախատեսված է եղել արական գիմնազիայի համար: 1800-ականների վերջերին Երևանում գործում էին մեծ թվով դպրոցներ ու գիմնազիաներ, որոնք իրենց բարձր մակարդակով ապշեցնում էին անգամ օտարերկրացիներին: Հայտնի ճանապարհորդ-աշխարհագրագետ, քաղաքական գործիչ, բրիտանական պառլամենտի ու Արքայական աշխարհագրական ընկերության անդամ, իռլանդացի հայագետ Հենրի Ֆ. Բ. Լինչն իր «Ռուսական Հայաստան»…

Facebook Twitter Linkedin

Հռիփսիմյան գիմնազիա. Ամիրյան փողոցի ամենալուռ պատմամշակութային շենքը

Հռիփսիմյան գիմնազիա. Ամիրյան փողոցի ամենալուռ պատմամշակութային շենքը

Ամիրյան փողոցով բարձրանալիս, աջ թևի վրա, Ամիրյան 28/6 հասցեում դժվար է չնկատել սև տուֆից կառուցված երկհարկ գեղեցիկ մի շենք: Դա Հռիփսիմյան իգական գիմնազիան է՝ հանրապետական նշանակության հուշարձան շենք, որը կառուցվել է 1898 թ., Կովկասի Ս. Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով։ Ուսումնական հաստատության շենքի ճարտարապետներն են Վասիլի Միրզոյանն ու Ի. Վագապովը: 1905 թ. Վ. Միրզոյանի նախագծով այն վերակառուցվել է, և շենքի հետնամասում ավելացել է բակային լրացուցիչ ընդարձակ կառույց: Գիմնազիայի պատմությունը Հռիփսիմյան իգական գիմնազիան հիմնվել է 1850 թ, 1884 թ. այն դարձել է օրիորդաց պրոգիմնազիա, իսկ 1898 թ.՝ իգական…

Facebook Twitter Linkedin

Կապույտ մզկիթ. քրիստոնյա Երևանի մահմեդական գոհարը

Կապույտ մզկիթ. քրիստոնյա Երևանի մահմեդական գոհարը

Հավանաբար ձեզանից շատերն են Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթի կողքով անցնելիս ներքին հետաքրքրասիրությամբ մտածել` տեսնես ինչպիսին է մզկիթի տարածքը, ինչ է այնտեղ կատարվում: Սակայն քչերն են համարձակվել ներս մտնել ու դիտել այն սեփական աչքով: Մինչդեռ այնտեղ օրական մի քանի տասնյակ զբոսարջիկ է այցելում` հիանալու մահմեդական այդ հոգևոր կառույցի հնամենի գեղեցկությամբ: Ըստ պատմական փաստերի` Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը XVIII դարում: Այն պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Մզկիթ մտնելուն պես ասես մի նոր աշխարհ է բացվում: Ընդարձակ բակի կենտրոնում փոքրիկ ջրավազանն է, որի շուրջ…

Facebook Twitter Linkedin

Արքունական պալատ և Նահանգական գանձատուն. ի՞նչ գիտենք ու ի՞նչ չգիտենք այս շենքի մասին

Արքունական պալատ և Նահանգական գանձատուն. ի՞նչ գիտենք ու ի՞նչ չգիտենք այս շենքի մասին

Եթե հանկարծ որոշեք մանրամասն հետաքրքրվել Երևանի ամենաշքեղ պատմական շենքերից մեկի` Նալբանդյան 46 և 48 հասցեներում գտնվող Արքունական պալատի ու Նահանգական գանձատան պատմությամբ (ներկայումս` ՎՏԲ բանկի և Հայբիզնեսբանկի շենքեր), ապա համացանցում կգտնեք ընդամենը, որ կառուցվել է 1901 թվականին, ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան: Այսքանով շենքի մասին տեղեկատվությունն ավարտվում է: Շենքն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, սակայն դրա վերաբերյալ ծավալուն տեղեկատվություն որևէ պետական կառույցի տեղեկատվական հարթակում հնարավոր չէ գտնել: Շենքի մասին ծավալուն տեղեկություններ չկան անգամ Երևանի պատմության թանգարանում: Այնտեղ էլ միայն նշված են շենքի անվանումն ու ճարտարապետը: Այս կառույցի…

Facebook Twitter Linkedin

Արևելյան գոհարը` Երևանի սրտում (լուսանկարներ)

Արևելյան գոհարը` Երևանի սրտում (լուսանկարներ)

Հավանաբար շատերն են հիացել Հանրապետության 32 հասցեում գտնվող պատմական հուշարձան-շենքով, նրա ուրույն ոճով ու զարդաքանդակներով: Սակայն քչերին է բախտ վիճակվել մտնել շենքից ներս ու տեսնել անզուգական որմնանկարները: Դա մի ֆանտաստիկ արևելյան փոքրիկ աշխարհ է, որտեղ մի պահ քեզ արևելքի տիրակալ ես զգում: Արդեն 42 տարի այստեղ ամեն օր աշխատանքի գալու երջանկությունն ունի «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնություն» ՀԿ-ի նախագահ Միքայել Հարությունյանը: Ահա թե ինչ է պատմում նա հուշարձան-շենքի կառուցման մասին: Պարսիկ հյուպատոսի պատվավոր նստավայրը 1876-ից մինչև 1920 թ. նոյեմբերյան հեղափոխությունն այն եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը: XIX դարի կեսերին այս…

Facebook Twitter Linkedin

​Գիտնականի տուն. Երևանի ամենագեղեցիկ ու ամենաառեղծվածային շենքերից մեկը

​Գիտնականի տուն. Երևանի ամենագեղեցիկ ու ամենաառեղծվածային շենքերից մեկը

Բաղրամյանով քայլելով իջնում եմ, հասնում Մոսկովյան խաչմերուկ, թեքվում աջ, մի փոքր էլ քայլում ու հանկարծ Մոսկովյան 22 հասցեում մի շենք եմ հայտնաբերում: Այո, բառիս բուն իմաստով հայտնաբերում, որովհետև նույն հատվածով երևի հարյուր անգամ եմ անցել ու այդ շենքը չեմ էլ նկատել: Իսկական գլուխգործոց: Եթե ճարտարապետական լեզվով ասենք` ռուսական կլասիցիզմի նմուշ, իսկ եթե ավելի պարզ` նախագահականի շենքի նմանությամբ մի շենք, որի նմանը հնարավոր չէ տեսնել Երևանում: Սակայն այդ հրաշալի կառույցն ասես գլուխը կախ, ամոթխած թաքնվել է, որպեսզի մարդիկ հանկարծ չնկատեն, չտեսնեն, թե իր գեղեցկությունն ինչ անփառունակ վիճակում է հայտնվել: Շենքի դարպասը…

Facebook Twitter Linkedin

Աֆրիկյանների 130-ամյա շենքն ու «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ակտիվիստների պայքարը

Աֆրիկյանների 130-ամյա շենքն ու «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ակտիվիստների պայքարը

«Պետք է համախմբվել: Քանդվում է 130 տարվա պատմություն ունեցող Աֆրիկյանների ակումբի շենքը: Մենք պահանջում ենք դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած քանդման աշխատանքները և վերականգնել ակումբի ճարտարապետական ողջ կառույցը»:

Facebook Twitter Linkedin

Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակը` նրա կիսավեր տան ֆոնին

Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակը` նրա կիսավեր տան ֆոնին

«…Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսե՛ք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»: Նիկոլ Աղբալյանի այս խոսքերը, որոնք արդիական են նաև այսօր, հայոց նորագույն պատմության հիմնադիր, ազգային-ազատագրական շարժման առանցքային դերակատար, քաղաքական ու պետական նվիրյալ գործիչ Արամ Մանուկյանի մասին են:

Facebook Twitter Linkedin

Հայաստանում քանդելու լուրջ ավանդույթներ են ձևավորում. հերթը «Զվարթնոցի» կլոր շենքինն է

Հայաստանում քանդելու լուրջ ավանդույթներ են ձևավորում. հերթը «Զվարթնոցի» կլոր շենքինն է

«Սրտիցս արյուն է կաթում»,- «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի կամ, ինչպես ժողովուրդն է ասում,  կլոր շենքի քանդման մասին լուրերին այսպես է արձագանքում Դմիտրի Աթբաշյանը, որը ժամանակին Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի վարչության պետն էր և անձամբ է մասնակցել համալիրը կյանքի կոչելու ողջ գործընթացին:

Facebook Twitter Linkedin