​«Այստեղ դու առաջին կարգի մարդ ես». սիրիահայ հայրենադարձ

​«Այստեղ դու առաջին կարգի մարդ ես». սիրիահայ հայրենադարձ

Հայաստանը տարեցտարի փոխվում է: Դուք միգուցե չեք նկատում, բայց երբ դրսից ես գալիս՝ չես կարող չնկատել»,- ասում է Դամասկոսում ծնված, 2009-ին ՀՀ քաղաքացիություն ստացած, իսկ 2013-ին վերջնականապես Հայաստան տեղափոխված սիրիահայ Մարիանա Ճուլյանը: Մարիանան ավարտել է Դամասկոսի պետական համալասարանը որպես ֆրանսերենի և ֆրանսիական գրականության մասնագետ: Վերջին աշխատավայրը Սիրիայում ՀՀ դեսպանատունն էր: Նա նաև 6 տարեկանից մինչ օրս «Հայ մարմնակրթական ընդհանուր միություն» սկաուտական կազմակերպության անդամ է, և 2002 թ. առաջին անգամ Հայաստան է եկել հենց այդ կազմակերպության կազմում: Առաջին այցի տպավորություններն ու զգացողությունները խառն ու հակասական էին: Հիշում է՝ օպերայի շրջակայքում միայն…

Facebook Twitter Linkedin

​«Յան-ով, թե առանց յան-ի ես հայ եմ ու հիմա Հայաստանում եմ». Շանթ Չաքմաք

​«Յան-ով, թե առանց յան-ի ես հայ եմ ու հիմա Հայաստանում եմ». Շանթ Չաքմաք

Շանթ Չաքմաքը ծնվել է Կանադայում, քաղաքագիտություն սովորել Տորոնտոյի Յորքի համալսարանում և ինչպես կանադահայ յուրաքանչյուր ավանդապահ ընտանիքի զավակ՝ սերտորեն կապված է եղել հայ համայնքի կյանքին, եղել ակտիվ անդամ՝ դաստիարակվելով հայրենիքի, հայ դատի գաղափարներով: Ու հավանաբար նրա կյանքը շատ սփյուռքահայերի պես կշարունակվեր նույն հունով, նա էլ իր պարտքը կհամարեր ընտանիք կազմելուց հետո իր երեխաներին փոխանցել այն ամենը, ինչ փոխանցել են իրեն հայ համայնքում, եթե ճակատագիրը հնարավորություն չտար մի քանի ամսով ապրելու և աշխատելու Հայաստանում, զգալու իրական Հայաստանի շունչը և արմատապես վերանայելու իր սկզբունքներն ու մոտեցումները: 2016 թ. Շանթը «Դեպի Հայք» ծրագրով գալիս…

Facebook Twitter Linkedin

15 տարվա երազանք, որն իրականացավ ամեն ինչ Սիրիայում կորցնելուց հետո

15 տարվա երազանք, որն իրականացավ ամեն ինչ Սիրիայում կորցնելուց հետո

2012 թվականն էր: Սիրիայում իրավիճակն արդեն լարված էր: Ռմբակոծիչ օդանավերը սլանում էին Հալեպի կապույտ երկնքում, և Լիանան, տան բացօթյա պատշգամբում նստած, տեսնում էր, թե ինչպես են ռումբերը թափվում մոտակա թաղամասերի վրա: Հայաստանում ծնված, Սիրիա հարս գնացած Լիանան, որ հազիվ էր հարմարվել Հալեպի կյանքին, անգամ մասնագիտությամբ աշխատանք գտել (նա մարզիչ կինեզիոլոգ է), անհանգստությամբ էր հետևում իրադարձություններին: Մի օր էլ ռմբակոծիչն ուղիղ գլխավերևով է սլանում, ու մինչ նա ուշքի է գալիս, դիմացի շենքն այլևս չկար: Դա արդեն հստակ ազդանշան էր. Հալեպում կյանքը վտանգված է: Բայց չնայած օրեցօր վատացող իրավիճակին՝ հալեպցիներն ամեն անգամ…

Facebook Twitter Linkedin

Մրգի տերևներից՝ թեյ, քաղցր ռեհան, անգամ բրինձ. հայրենադարձության պտուղները

Մրգի տերևներից՝ թեյ, քաղցր ռեհան, անգամ բրինձ. հայրենադարձության պտուղները

Քարոլին Բաղումյանը ծնվել է Իրանում, ապա փոքր հասակում տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 2003 թ. նա առաջին անգամ ամուսնու ու դստեր հետ գալիս է Հայաստան: Առաջին այցը, ինչպես Քարոլինն է ասում, վարակիչ էր. «Հայաստանի հիվանդությունը բռնանք, ամեն տարի չորս անգամ գալիս-գնում էինք, հետո որոշեցինք հողամաս գնել, որ տուն սարքենք,- ժպիտով պատմում է Քարոլինը ու մի պահ կանգ առնում, հետո շարունակում,- բայց խաբեբայությունը մի քիչ շատ է Հայաստանում: Նորք-Մարաշում հողամաս գնեցինք, 2005 թվականին սկսեցինք շինարարությունը, մինչև հիմա կիսակառույց վիճակում է: 2009-ին նամակ ստացանք, որ շինարարը դատարան է դիմել, թե տունն իրենն է: Հետո…

Facebook Twitter Linkedin

Հայաստան տեղափոխվելը հերոսություն չէ, այլ պարտավորություն. հայրենադարձ Մհեր Ալմասյան

Հայաստան տեղափոխվելը հերոսություն չէ, այլ պարտավորություն. հայրենադարձ Մհեր Ալմասյան

«Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա, երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա»: Սրանք Շիրազի խոսքերն են, որոնք զարդարում են երիտասարդ հայրենադարձ Մհեր Ալմասյանի ֆեյսբուքյան հետնանկարը: Մհերի համար սրանք զուտ խոսքեր չեն, այլ ամրապնդած գաղափարախոսություն, որն էլ 2015 թվականին նրան վերջնականապես բերեց Հայաստան` մեկընդմիշտ հայրենիքում մնալու հաստատակամությամբ: «Ծնվել եմ Պարսկաստանում: Մերոնք 1605 թվականին, երբ փոքր ջարդ է եղել, Նախիջևանից են Պարսկաստան գաղթել: 2002 թվականին մեր ընտանիքը տեղափոխվել է Ամերիկա»: ԱՄՆ տեղափոխվելիս Մհերը 11 տարեկան էր: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Կալիֆոռնիայի Հարավային համալսարան, որտեղ ճարտարագիտություն է սովորում: 2010-11 թվականներից սկսած՝ նա անդադար…

Facebook Twitter Linkedin

​Ալեքս Վարդան. հայրենադարձություն, որ սկսվում է լեզվից

​Ալեքս Վարդան. հայրենադարձություն, որ սկսվում է լեզվից

Ալեքս Վարդանը ծնվել է Չիկագոյում: Նրա ամբողջական անունն է Ալեքսանդր Վարդան Պլատո Քաշիան Գաբինս: Նրա հայրն ամերիկացի է, մայրը` հայ, որի նախնիները Արևմտյան Հայաստանից գաղթել են Ցեղասպանության հետևանքով: 1919 թվականին Ալեքսի մորական պապն ու նրա եղբայրը իրենց մոր` Հրանուշ Խաշխաշյանի հետ հաստատվել են ԱՄՆ-ում: Մայրն է նրան Վարդան անվանակոչել: Ալեքսը մի քանի ամիս առաջ իր ամերիկացի կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան, և չնայած լեզվական խոչընդոտը դեռ հաղթահարված չէ, երիտասարդ զույգն ամեն կերպ փորձում է մերվել հայկական կյանքին: Ալեքսը հայերեն է սովորում: Դեռ լրիվ չի տիրապետում, բայց արդեն հասկանում է և…

Facebook Twitter Linkedin

«Պապարացցի». սիրիահայ DJ Շանթը կոտրում է գիշերային ժամանցի կարծրատիպերը

«Պապարացցի». սիրիահայ DJ Շանթը կոտրում է գիշերային ժամանցի կարծրատիպերը

DJ Շանթ և «Պապարացցի» անուններն արդեն բրենդ են երևանյան ժամանցային կյանքում: Մինչդեռ ինքը՝ Շանթ Քոչյանը, մի քանի տարի առաջ դժվար թե պատկերացներ իրեն Հայաստանում, այն էլ՝ այս բիզնեսով զբաղվելիս: Շանթը Սիրիայի Լաթակիա քաղաքից է: Կյանքն այս ծովափնյա գեղեցիկ քաղաքում, որը Սիրիայի գլխավոր նավահանգիստն է, առավել հանգիստ ու մեղմ էր, քան մարդաշատ ու գերակտիվ Հալեպում, և մարդիկ այստեղ ապրում էին ապահով ու երջանիկ՝ երբևէ չմտածելով, որ խաղաղ երկինքն ու կապույտ ծովը մի օր կալեկոծվեն: Շանթն ավարտել էր համալսարանի «Բիզնես կառավարում» բաժինը և մի քանի տարի մասնագիտությամբ աշխատելուց հետո որոշել էր սեփական…

Facebook Twitter Linkedin

Սարսափելի պայթյուն ու որոշում, որ փոխեց սիրիահայ աղջկա ճակատագիրը

Սարսափելի պայթյուն ու որոշում, որ փոխեց սիրիահայ աղջկա ճակատագիրը

Ծովակի քույրն այդ օրը վատ երազ էր տեսել ու նրան հորդորում էր աշխատանքի չգնալ: Երազում պայթյուն էր որոտացել… 2013 թվական, ապրիլի 8, Դամասկոս: Ծովակ Սողոմոնյանն այդ օրը չի ուզում հիշել, ամեն ինչ նորից վերապրում է, սակայն մոռանալ էլ չի կարող, քանի որ դա իր համար ճակատագրական օր էր: Համալսարանում բիզնես սովորող 20-ամյա ուսանողուհին աշխատանքային պայմանագրով փորձաշրջան էր անցնում Սիրիայի կենտրոնական բանկում: Այդ օրը նրա պայմանագրի վերջին օրն էր: Աշխատավայրում նրան հավանել էին, ցանկանում էին երկարացնել պայմանագիրը, ու նա պիտի որոշում կայացներ: Հանկարծ կեսօրին մոտ մի հզոր պայթյուն է որոտում: Մինչ…

Facebook Twitter Linkedin

Հորդանանցի երիտասարդ հայրենադարձն Արցախում պայքարում է, բայց ոչ զենքով, այլ «Մուկլիմանդիլով»

Հորդանանցի երիտասարդ հայրենադարձն Արցախում պայքարում է, բայց ոչ զենքով, այլ «Մուկլիմանդիլով»

Գարո Սերպեկյանը Հայաստան է տեղափոխվել 2015 թվականին, Հորդանանից: Նա Ստեփանակերտում փոքրիկ բիզնես է հիմնել և որոշել է կյանքը կապել Հայաստանի ու Արցախի հետ: «Արցախն իմ սիրտը «գողացավ» մեկընդմիշտ»,- խոստովանում է Գարոն` պատմելով, որ հոր նախնիները ղարաբաղցիներ են` Սարիբեկյաններ, որոնք հետագայում հաստատվել են Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում, ապա Ցեղասպանության հետևանքով տեղափոխվել Սիրիա, որից հետո` Հորդանան: Արցախի նկատմամբ սերը հավանաբար արմատներից է գալիս: Առաջին անգամ Գարոն Հայաստան ոտք է դրել 2007 թ. իբրև զբոսաշրջիկ: Հայաստանը տեսնելն ուղղակի երազանք էր: 2001 թ. ի վեր փորձում էր գալ, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում…

Facebook Twitter Linkedin

Հայրենադարձություն աշխարհի բոլոր ծայրերից. նրանք չեն ափսոսում, որ վերադարձել են

Հայրենադարձություն աշխարհի բոլոր ծայրերից. նրանք չեն ափսոսում, որ վերադարձել են

2012 թվականից ի վեր անդրադառնում եմ հայրենադարձության թեմային` ընթերցողներին ներկայացնելով աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք տեղափոխված մոտ 4 տասնյակ հայրենադարձների հետաքրքիր ու հուզիչ պատմություններ: Այս տարի որոշեցի հետադարձ հայացք ձգել հերոսներիս ճակատագրերին և հետաքրքրվել` նրանք նույն ոգևորությամբ ու սիրով կառչա՞ծ են Հայաստանին, չե՞ն հիասթափվել ու հեռացել և ինչո՞վ են զբաղված այս պահին: Ուրախությամբ պարզեցի, որ բոլորն այստեղ են, շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել և չեն ափսոսում Հայաստան տեղափոխվելու որոշման համար: Ջորջ Տաբակյանն առաջինն էր, որի հայրենադարձության պատմությունը ներկայացրեցի 2012 թվականին: Պետք է խոստովանեմ, որ հենց նրա հայրենասիրությունը, լավատեսությունը, եռանդն ու անսահման…

Facebook Twitter Linkedin