3 կնոջ պատմություն, որոնց ամուսիններին «խլել է» Ռուսաստանը

3 կնոջ պատմություն, որոնց ամուսիններին «խլել է» Ռուսաստանը

Այս պատմությունները վկայում են, թե որքան ընտանիքներ են կազմալուծվում, որքան կանայք են դժբախտանում և որքան երեխաներ են որբանում տղամարդկանց՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով: Այս պատմություններում լուսաբանվում է այդ երևույթի բացասական հետևանքներից ընդամենը մեկը՝ կնոջ խոցելիությունը հասարակության մեջ:

Facebook Twitter Linkedin

Հիվանդության վերածված խանդը դարձավ կնոջ մահվան պատճառ

Հիվանդության վերածված խանդը դարձավ կնոջ մահվան պատճառ

Հարևանի պատմածից. «Նա հիմա չկա, անհավատալի ու սարսափելի բռնության զոհ դարձավ: Նա իմ տատիկի հարևանուհին էր: Այն, ինչի մասին կպատմեմ, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ես փոքր աղջիկ է, բայց դեպքերն այնքան տպավորիչ էին, որ երբեք չեմ մոռանա:

Facebook Twitter Linkedin

«Պարզապես ես հասկացել եմ բնության օրենքը…». նկարչուհու ստեղծագործության ու երջանկության գաղտնիքը (լուսանկարներ)

«Պարզապես ես հասկացել եմ բնության օրենքը…». նկարչուհու ստեղծագործության ու երջանկության գաղտնիքը (լուսանկարներ)

Սվետլանա Հակոբյանը երբևէ ձեռքը վրձին չէր վերցրել ու չէր նկարել, բայց զգում էր, որ հոգու ծարավ կա, ինչը նախ արտահայտվեց պոեզիայի լեզվով. ստեղծվեցին բանաստեղծական  շարքեր, որոնցում արտահայտվեցին նրա մտորումները կյանքի ու ճշմարտության մասին: Սակայն կրկին ինչ-որ բան չէր հերիքում: Ստեղծագործական զարթոնքը նկարչության մեջ տեղի ունեցավ հանկարծակի ու միանգամից, և առաջին վրձնահարվածի հետ դուրս հորդեցին կյանքի ընթացքում կուտակված զգացումները, կենսափորձն ու աշխարհայացքը:

Facebook Twitter Linkedin

15 տարի անց երիտասարդը վրեժ լուծեց խորթ հորից` եղբորը սպանելու համար. 3 պատմություն

15 տարի անց երիտասարդը վրեժ լուծեց խորթ հորից` եղբորը սպանելու համար. 3 պատմություն

Այս իրական պատմությունները վկայում են, որ մեր հասարակության անդամները դեռևս պատրաստ չեն «խորթ ծնող» կամ «խորթ երեխա» լինելուն, և երկու դեպքում էլ դժբախտությունն անխուսափելի է դառնում…

Facebook Twitter Linkedin

3 կնոջ պատմություն` 3 դառը իրականություն

3 կնոջ պատմություն` 3 դառը իրականություն

Երիտասարդ աղջիկն ինքնասպան եղավ, որովհետև… Ընկերուհու պատմածից «Միասին սովորում էին պատանի ժուռնալիստի դպրոցում: Նա շատ գեղեցիկ աղջիկ էր, բայց միշտ տխուր ու ինքնամփոփ: Որպես վայոցձորցիներ` ծանոթացանք ու մտերմացանք: Նա 2 անուն, 2 ազգանուն և 2 հայրանուն ուներ: Իրեն որբ էր համարում: Հետո իմացա անհավատալին. նա ընտանիքի երկրորդ երեխան է եղել, համագյուղացիները չարախոսել են և հորը հավատացրել, թե իր երեխան չէ: Հայրն էլ մորն ասել էր, որ այդ երեխան իր տուն ոտք չդնի, հակառակ դեպքում երկուսին էլ կսպանի: Մայրը ստիպված նրան տվել էր իր հեռավոր ազգականներից մեկին, որոնք երեխա չունեին: Ընկերուհիս…

Facebook Twitter Linkedin

Բլոգեր Իզան մեծ պատիվ է համարում «Ժառանգության» ցուցակի 9-րդ տեղում լինելը

Բլոգեր Իզան մեծ պատիվ է համարում «Ժառանգության» ցուցակի 9-րդ տեղում լինելը

Շատերին անծանոթ, սակայն բլոգոսֆերայում և սոցիալական ցանցերում հայտնի Իզան երիտասարդ գրող է, բլոգեր, ֆրանսերենի մասնագետ: Որպես անհատ` զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ: Որևէ հասարակական կազմակերպության անդամ չէ, ոչ էլ կուսակցական, սակայն վերջերս պարզ դարձավ, որ մուտք է գործում քաղաքականություն. նրա անունը հայտնվեց «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ տեղում: Իզաբելլա Աբգարյանի հետ հարցազրույցի ընթացքում էլ պարզեցինք մի շարք հարցեր:

Facebook Twitter Linkedin

Ցնցող պատմություններ կանանց խաթարված ճակատագրերի մասին

Ցնցող պատմություններ կանանց խաթարված ճակատագրերի մասին

Այս պատմությունները կանանց նկատմամբ բռնության վկայություններ են, որոնք բացահայտում են մեր իրականության ցավոտ կողմերից մեկը՝ ընտանեկան բռնության խնդիրը: Շատ կանայք տառապում են` անգամ չմտածելով, որ իրենք ընտանեկան բռնության զոհ են:

Facebook Twitter Linkedin

«Քաղաքականությունից իմ հեռանալու մասին լուրերը չափազանցված են». Լ. Գալստյան

«Քաղաքականությունից իմ հեռանալու մասին լուրերը չափազանցված են». Լ. Գալստյան

ՀՅԴ համամասնական ցուցակի հրապարակումից հետո կասկածի տակ դրվեց  ամենաակտիվ ու գործունյա պատգամավորներից մեկի` Լիլիթ Գալստյանի վերընտրվելն առաջիկա խորհրդարանական ընտրություններում. նրա անունը ցուցակում 20-րդն է: Դա դարձավ լրահոսի ամենաթեժ հարցերից մեկը, քանի որ պատգամավորն աննախադեպ սեր ու հարգանք է վայելում նաև լրագրողական դաշտում: Լիլիթ Գալստյանի ինքնագնահատականը դրանից չի ընկել, նա չի դառնացել, թեև անակնկալի եկել է:

Facebook Twitter Linkedin

Որդու, ամուսնու և շերեփի հավիտենական կռիվը հարսների ու սկեսուրների միջև

Որդու, ամուսնու և շերեփի հավիտենական կռիվը հարսների ու սկեսուրների միջև

Հարսներ և սկեսուրներ. ամենախոցելի հարաբերություններն աշխարհում, երբ մայրերն ի վիճակի չեն լինում իրենց որդուն «կիսել» մեկ ուրիշ կնոջ հետ, իսկ որդիներն ի վիճակի չեն լինում բավականաչափ կամք դրսևորել և չընկնել «ծուղակը»: Ներկայացնում ենք 5 կնոջ իրական պատմություն, որոնց ճակատագիրը խաթարվել է հարաբերությունների կառուցման գործում սկեսուրների, ամուսինների և գուցե հենց իրենց սխալների պատճառով: Բարեբախտաբար, նման պատմություններ մեր հասարակության մեջ հազվադեպ են հանդիպում:

Facebook Twitter Linkedin

Գյուղապետ տիկին Զոյան «տղամարդ կին» չէ, պարզապես կին է

Գյուղապետ տիկին Զոյան «տղամարդ կին» չէ, պարզապես կին է

Գեղարքունիքի Շատջրեք գյուղի բնակիչ Լազեր Մանուչարյանը որևէ անսովոր բան չի տեսնում, որ իրենց գյուղապետը կին է. «Ի՞նչ տարբերություն կի՞ն է, թե՞ տղամարդ,-ասում է նա ու ծիծաղելով ավելացնում,- դեռ ավելի լավ, որ կին է, կնոջ խոսքը միշտ կատարում են»: Շատջրեքի գյուղամեջում մեզ հետ զրուցող տղամարդկանցից միայն այդ մեկը չէր, որ նման կարծիք հայտնեց. մյուսները ևս հավաստեցին, թե նորմալ են ընդունում գյուղապետ կնոջ փաստը: «Էն, ինչը կարա անի տղամարդը, կարա անի նաև կինը` մասնագիտությունների առումով»,-ավելացրեց մեկ ուրիշը: Սակայն 33-ամյա մի երիտասարդ այդպես էլ անդրդվելի մնաց` համարելով, որ գյուղապետը կնոջ գործ չէ. «Ես…

Facebook Twitter Linkedin