«Նորմալ երկրում երեկվա դեպքերին կհետևեին հրաժարականներ»․ Լարիսա Ալավերդյան

«Նորմալ երկրում երեկվա դեպքերին կհետևեին հրաժարականներ»․ Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը հունվարի 28-ին Երևանում մի խումբ քաղակտիվիստներին անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկելու գործողությունները համարում է խայտառակ հետընթաց մեր պետության համար։ Իրավապաշտպանի խոսքով՝ այս իրավիճակը լուրջ մարտահրավեր է մեր պետության և ժողովրդի համար, և բոլոր նրանք, ովքեր չեն կորցրել մտածելու և առողջ դատելու ունակությունը, պետք է հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը։ Նրան զարմացնում է հատկապես այն փաստը, որ շատ իրավապաշտպաններ լուռ են։ «Թվում է, թե իրավապաշտպանները պետք է պայքարեն բացասական երևույթների դեմ, բայց այսօր պարզվում է, որ փաստորեն, շատերն այս տարիների ընթացքում…

Facebook Twitter Linkedin

​«Դու լեռներում չես, լեռներն են քո մեջ»․ վերադարձ Գերմանիայից

​«Դու լեռներում չես, լեռներն են քո մեջ»․ վերադարձ Գերմանիայից

«Հայաստանի գյուղերը մի ուրիշ ձևով եմ սիրում։ Երբ մտնում ես գյուղ, քեզ տնից էլ լավ ես զգում։ Քեզ այնքա˜ն ջերմ են վերաբերվում, մինչև ուսապարկդ ամբողջությամբ չլցնեն, չեն ճանապարհում։ Իսկ սարերում նույնիսկ քամին գույն ունի, սարերում ես գտա թե՛ ինձ, թե՛ ընկերներիս։ Այդ ամենն ուղղակի աննկարագրելի է․․․»,-անթաքույց հիացմունքով Հայաստանի գյուղերի մասին է պատմում հայրենիք վերադարձած երիտասարդ զրուցակիցս։ Անի Ջանբազյանը ծնվել է Գերմանիայում, Լյոնբերգ համայնքում։ Ծնողները Գերմանիա էին տեղափոխվել 90-ականների սկզբին։ Լյոնբերգում նրանք առաջին հայաստանցիներն էին, մի հայ ընտանիք էլ կար Սիրիայից։ Հետաքրքիր է, որ մեծանալով գերմանական այդ կոլորիտային, խնամված գյուղում, որը…

Facebook Twitter Linkedin

​«Հենց Հայաստա՛նն է ապրելու տեղ»․ Լիդան կոտրում է կարծրատիպերը

​«Հենց Հայաստա՛նն է ապրելու տեղ»․ Լիդան կոտրում է կարծրատիպերը

Լիդան մի քանի ամսական էր, երբ ընտանիքը 90-ականներին տեղափոխվեց Ռուսաստան։ Ամեն ինչ կարծես լավ էր, ինքն ու քույրը սովորում էին ռուսական դպրոցում, ծնվել էր նաև եղբայրը։ Բայց երբ արդեն դեռահաս էին, հայրը, որն արմատներով Գավառից էր (քյավառցի), որոշում է՝ իր երեխաները պետք է շարունակեն ապրել Հայաստանում։ Հոր որոշումը սվիններով ընդունած աղջիկները, որ այդ ժամանակ 13-14 տարեկան էին, հետո հասկացան, որ իրենց հայրը ճիշտ էր։ Հիմա արդեն շնորհակալ են այդ որոշման համար։ «Ճիշտ է, մենք ամեն ամառ գալիս էինք պապիկ-տատիկի մոտ՝ Քյավառ, ու հետո երբ մեզ հարցնում էին՝ Հայաստանը ինչպիսի՞ն է,…

Facebook Twitter Linkedin

Հակոբ Նազարյան․ վերադարձ Հայաստան՝ շինարարության նորագույն տեխնոլոգիաներով

Հակոբ Նազարյան․ վերադարձ Հայաստան՝ շինարարության նորագույն տեխնոլոգիաներով

Հակոբ Նազարյանն առաջիններից էր, որ արձագանքեց Հայաստանում թավշյա հեղափոխության կոչին ու ընտանիքով վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով նաև բիզնեսը, որը հիմնադրվել է Մոսկվայում, տարածվել Շվեյցարիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, և որը հայաստանյան շինարարության ոլորտում իսկական հեղափոխություն կարող է մտցնել։ 1990-ականների սկզբին Հակոբի ընտանիքը տեղափոխվել էր Հոլանդիա։ «Այդ ժամանակ ես 9-10 տարեկան էի։ Այնտեղ մեծացա, կրթություն ստացա, ընկերներ ձեռք բերեցի և այլն։ 27 տարեկանում հանդիպեցի ապագա կնոջս։ Ամուսնացանք, 2010 թվականից ապրում էինք Մոսկվայում։ Հայաստանում ապրիլ-մայիսյան իրադարձություններից ոգևորված՝ որոշեցինք տեղափոխվել Հայաստան։ Նախ ուզում էինք Հայաստան ներմուծել մեր նոր տեխնոլոգիաները շինարարության ոլորտում, բացի այդ ուզում…

Facebook Twitter Linkedin

​Երջանկությունը Դեբետ գյուղում էր. վերադարձ Ֆրանկֆուրտից Լոռի

​Երջանկությունը Դեբետ գյուղում էր. վերադարձ Ֆրանկֆուրտից Լոռի

15 տարի Գերմանիայում գերակտիվ կյանքից, մասնագիտական վերելքներից և աշխարհի շուրջ 2 տասնյակ երկրներում, ավելի քան 75 հազար կմ ճանապարհորդելուց հետո մի գեղեցիկ, արևոտ օր, հայտնվելով Լոռու մարզի Դեբետ գյուղում, Տաթևը հանկարծ հասկանում է, որ այն, ինչ փնտրում էր, հենց այստեղ է, այս փոքրիկ ու մոռացված գյուղում: Պատմությունը գուցե ֆանտաստիկ է կամ գեղարվեստական ֆիլմի սցենար է հիշեցնում, բայց այն իրական է և ահա թե ինչպես է սկսվել: -Սովորում էի ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Ավարտելուց հետո, սակայն, հասկացա, որ դա իմ ոլորտը չէ: Ինձ հետաքրքրում էր դիզայնը: Եվ առաջին իսկ հնարավորության դեպքում,…

Facebook Twitter Linkedin

«Ինձ համար աշխարհի կենտրոնը Երևանն է»․ վերադարձ Լոնդոնից

«Ինձ համար աշխարհի կենտրոնը Երևանն է»․ վերադարձ Լոնդոնից

2000 թ. 11-ամյա Քրիսն ընտանիքով առաջին անգամ Լոնդոնից եկել էր Հայաստան։ Հորաքրոջ հետ Երևանի սրճարաններից մեկում նստած վայելում էին մայրաքաղաքի շունչը, երբ շենքի վերևի հարկից, որտեղ շինարարություն էր ընթանում, հանկարծ մի մեծ քար ընկնում է ուղիղ հորաքրոջ ու իր վրա։ Քրիսի քիթն է կոտրվում, հորաքրոջ գլուխն է վնասվում, տեղափոխվում են հիվանդանոց։ Թվում էր, թե հենց հաջորդ օրը պետք է տոմս գնեին ու վերադառնային Անգլիա։ Բայց Քրիսը ոչ միայն մտադիր չէր Հայաստանից «փախչել», այլև անվերադարձ սիրահարվել էր հայրենիքին։ «Այդ ժամանակվանից սկսած՝ ամեն տարի գալիս էինք Հայաստան, վերջին տարիներին նույնիսկ տարին մի…

Facebook Twitter Linkedin

Լոնդոնից՝ Երևան․ երիտասարդ զույգն իր ապագան տեսնում է Հայաստանում

Լոնդոնից՝ Երևան․ երիտասարդ զույգն իր ապագան տեսնում է Հայաստանում

Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում նոր սննդի կետ է բացվել։ «Էլ բուրիտո». այսպես է կոչվում մեքսիկական արագ սննդի կետը, որը հատկապես դրսից եկածների համար սպասված նորություն է։ Բայց ուրախացնողը ոչ միայն դա է, այլև այն, որ «Էլ բուրիտոն» բացել են Լոնդոնից Հայաստան վերադարձած 3 հայ երիտասարդներ։ Նրանցից երկուսը՝ Արփի Կոջայանն ու Արմեն Խաչատրյանը, ամուսիններ են։ Ծանոթացել են Անգլիայում, ամուսնացել Հայաստանում։ «Հայաստան վերադառնալուց առաջ ես իմ սպասելիքները շատ բարձր չեմ դրել, որ չհիասթափվեմ։ Այդպես էլ եղել է: Դա ռիսկ էր, և մենք գնացինք այդ ռիսկին։ Եթե անգամ չստացվեր` դա մեզ համար…

Facebook Twitter Linkedin

Երևանի պետական բանկ. 125-ամյա կառույցի փառավոր անցյալն ու անփառունակ ներկան

Երևանի պետական բանկ. 125-ամյա կառույցի փառավոր անցյալն ու անփառունակ ներկան

Մարգարյան հիվանդանոցի շարունակությամբ, դեպի Կողբացի խաչմերուկ, եռահարկ, սև տուֆից մի հրաշալի շենք կա, որի մոտով անցնելիս ակամա զգում ես կառույցի երբեմնի շուքն ու տխրում անփառունակ ներկայից: Ռուսական կայսրության Պետական բանկի (հիմնված 1860 թվականին) երևանյան մասնաճյուղն է կամ, ինչպես ասում են, Երևանի պետական բանկը, որն արդեն 125 տարեկան է: Ռուսական կայսրության ֆինանսական «դրոշմը» հին Երևանում 1893 թ. հոկտեմբերի 7-ին նախկին Ցարսկայա և Մալյարնայա փողոցների խաչմերուկում (այժմ՝ Արամի և Կողբացի) պաշտոնապես բացվել է Երևանի պետական բանկը: Այն ստեղծվել է Ռուսական կայսրության ֆինանսների նախարարության որոշմամբ՝ կատարելով պետական բանկի ֆինանսական գործարքներ, այդ թվում՝ ավանդների…

Facebook Twitter Linkedin

«Արդեան». երեքը՝ մեկում․ հայկական մշակույթ, նորագույն տեխնոլոգիաներ ու բիզնես

«Արդեան». երեքը՝ մեկում․ հայկական մշակույթ, նորագույն տեխնոլոգիաներ ու բիզնես

Արդեան՝ արդի, ժամանակակից: Գրաբարյան այս բառն արդեն վաղուց գործածելի չէ, բայց վերջերս այն մեր իրականություն է մտել բոլորովին նոր բովանդակությամբ ու շնչով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր բրենդով, որն արդեն հասցրել է ուշադրություն գրավել ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Աբովյան 2/5 հասցեում մեկ տարուց ավելի է՝ գործում է Երևանի ամենայուրահատուկ խանութ-սրահներից մեկը՝ «Արդեանը», որն ավելի շուտ արվեստի ցուցասրահ է հիշեցնում: Այստեղ կարող եք տեսնել հին հայկական թեմատիկայով և դիզայներական նորագույն լուծումներով արվեստի յուրահատուկ գործեր, կանացի նրբագեղ շարֆեր, ինտերիերի պարագաներ, սպասք և այլ իրեր՝ ոգեշնչված հայկական հարուստ մշակութային ժառանգությամբ՝ խաչքարեր,…

Facebook Twitter Linkedin

​«Շէ Վարդան». Փարիզի կենտրոնից՝ Խանջյան 13

​«Շէ Վարդան». Փարիզի կենտրոնից՝ Խանջյան 13

Ռեստորան Փարիզի ամենահայտնի թաղամասերից մեկում, հանրահայտ հաճախորդներ, մասնագիտական վերելք, բարեկեցիկ կյանք: Էլ ի՞նչ է պետք լիարժեք երջանկության համար… Պետք է սեր ու հայրենիք: Ահա թե ինչն է Լիբանանում ծնված, 9 տարեկանից Փարիզում ապրած երիտասարդ Վարդան Սեպտջյանին 2015 թվականին բերում Հայաստան: Վիրտուալ տարածքում ընտրած սիրելիին իրականում տեսնելու, նրա հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար Վարդանը 7-օրյա այցով գալիս է Հայաստան, բայց այստեղ է մինչ օրս: Վարդանը Փարիզում հայտնի խոհարար էր. 22 տարեկանում Փարիզի կենտրոնում սեփական ռեստորանն է բացում «Շէ Վարդան» (բառացի՝ Վարդանի մոտ) անունով: Ասում է՝ ռեստորանների նման անվանումները Փարիզում վաղուց էին…

Facebook Twitter Linkedin