Շատերն են հիշում 2008 թ. մայիսի 26-ին Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր փորձի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարը, երբ փոթորիկն ավերեց բացօթյա բեմը, շրջեց 3,5 տոննա կշռող լուսարձակը. մի երեխա մահացավ, շատերը վիրավորվեցին: Օպերային թատրոնի մեներգիչ Արտակ Կիրակոսյանը ծանր վիրավորվեց` փրկելով, սակայն, մի քանի երեխայի կյանք: 33-ամյա երգիչը, որ իր տաղանդի ծաղկման փուլում էր, այդ օրվանից գամվեց անվասայլակին:
Ամիսը՝ Մայիսի 2010
Պահանջվում է քսան տարեկան վաճառողուհի` տասը տարվա աշխատանքային փորձով
«Գործատուների պահանջները երբեմն աբսուրդի են հասնում»,-կարծում է աշխատանքի տեղավորման գործակալության աշխատակիցը «Ես չէի էլ կարող պատկերացնել, որ մեր ժողովուրդն էս վիճակում է,-ասում է աշխատանքի տեղավորման գործակալությունում դեռևս երկու ամսվա աշխատող Անժելա Կիրակոսյանը,- ես զարմացած եմ, բայց ավելի շատ` զայրացած, որ մարդիկ, ովքեր ժամանակին բարձրագույն կրթություն են ստացել, աշխատանքային երկարատև փորձ, ինչպես նաև կյանքի փորձ ունեն, այսօր ստիպված են հավաքարար կամ սպասք լվացող աշխատել, որովհետև այլ աշխատանքի նրանց պարզապես չեն վերցնում»: