Երևանյան գրախանութներում վաճառվող ռուսատառ «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանը, որտեղ Հայաստանը ներկայացվում է ոչ հավաստի ու ոչ հայանպաստ տվյալներով (Հայաստանում հիմնական լեզուն, բացի հայերենից, նաև ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ողղափառությունը և իսլամը` մասնավորապես շիա ուղղությունը, Արցախն էլ` Ադրբեջանի պատմական տարածք է` մեծամասամբ հայերով բնակեցված) արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է «Անկախ»-ի ուշադրության կենտրոնում: «Գրքերի աշխարհ» գրախանութը, որտեղից գտել էինք հանրագիտարանը, մի քանի ամիս է, ինչ վաճառքի է հանել գիրքը: Մինչ հանրագիտարանի շուրջ բարձրացված աղմուկը` այդ ամիսիների ընթացքում հանրագիտարանից ընդամենը երկու օրինակ էր վաճառվել, աղմուկից հետո երկու…
Ամիսը՝ Սեպտեմբերի 2010
Հայաստանում հիմնական լեզուն հայերեն ու ադրբեջաներե՞ն
Հայաստանի գրախանութներում սիրով գնորդների ուշադրությանն են ներկայացնում ռուսական հրատարակչությամբ մի աշխարհագրական հանրագիտարան, որտեղ Հայաստանին նվիրված էջը կսարսափեցնի և հունից կհանի ցանկացած հայի: Բանն այն է, որ հանրագիտարանում Հայաստանը ներկայացվում է տրամաբանության բոլոր սահմաններից դուրս գտնվող փաստերով` նախ, որ Հայաստանում հիմնական լեզուն, բացի հայերենից, նաև ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ողղափառությունը և իսլամը` մասնավորապես շիա ուղղությունը, ինչպես նաև ստահոդ տեղեկություններ` կապված Արցախի հարցի հետ: