Մոտ տասը տարի է անցել այն օրվանից, երբ հանդիպեցի Շուշանիկին ու նրա մասին առաջին հոդվածս գրեցի. առաջին կուրսի ուսանող էի: Եվ շատ զարմացա, երբ մի քանի օր անց ինձ զանգահարեց մի շատ պատկառելի մարդ ու շնորհակալություն հայտնեց, քանի որ իմ հոդվածի միջոցով ծանոթացել էր Շուշանիկի հետ ու հիացած էր այդ հիանալի, խիզախ ու վեհ կնոջով, որ արցախյան պատերազմի ժամանակ ամուսնու ու մեկ տարեկան դստեր հետ սահմանում պաշտպանում էր իր տունն ու երկիրը: Շատերին հիմա զարմանալի, գուցե մի փոքր էլ անհասկանալի թվա, որ 23-ամյա երիտասարդ կինը, այն էլ մեկ տարեկան երեխան…
Ամիսը՝ Հոկտեմբերի 2010
«Նոյյան տապանը» հանրագիտարանը կվաճառի «վրիպակների և սխալների ներդիրով»
«Անկախը», նախքան բրիտանական «Kingfisher» և ռուսական «Махаон» հրատարակչությունների դեմ դատական գործընթաց սկսելը պատրաստվում էր գրքի վաճառքն ու տարածումը դատական ճանապարհով կանխարգելել նախ Հայաստանում: Սակայն Երևանի երկու խոշոր գրախանութները («Նոյյան տապան», «Գրքերի աշխարհ»), որոնք վաճառքում ունեին այդ հանրագիտարանը, խոստովանեցին, որ հանրագիտարանը վաճառել են՝ առանց տեղյակ լինելու, որ այն պարունակում է Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և խոստացան վաճառքից հանել գրքերը:
«էլ ի՞նչ տղամարդ, որ կնոջ վրա չգոռա ու ձեռք չբարձրացնի…». հայկական մտածելակերպն ու կանանց իրավունքների պաշտպանությունը
«Հիմա հաճախ են խոսում կանանց իրավունքներիմասին: Բայց ինձ թվում է` մեզ մոտ այդ ամենի մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Կնոջը նսեմացնում, ոտնահարում են հենց ծննդյան օրից:Երբ աղջիկ է ծնվում, աչքալուսանքին հաջորդում է մխիթարանքը, թե` ոչինչ, հաջորդը տղա կլինի…Չգիտեմ, գուցե մայրաքաղաքում այդպես չէ, սակայն գավառում, այն էլ` Երևանից 250 կմ հեռու գտնվող գյուղում, կինը որքա˜ն խոչընդոտներ պետք է հաղթահարի, որ կարողանա խոսել իր իրավունքներիմասին: Այդ ի՞նչ դասընթաց պետք է կազմակերպեն գավառում ապրող կնոջ համար, որ իրավունք չունի քնելու այն ժամանակ, երբ սկեսրայրը դեռ արթուն է:Կամ ի՞նչ սոցիոլոգիական հարցում պետք է անցկացնեն,…
Սկեսուրը հարսի սուրճի մեջ հղիությունն ընդհատող հաբեր է լցրել` սպանելով սեփական թոռանը
Այն մտածելակերպը, թե հայ ընտանիքն անձեռնմխելի է, և ընտանիքում կատարվող բացասական երևույթներն ուրիշներին չպետք է մտահոգեն կամ մտահոգելու դեպքում` իրավունք չպետք է տան միջամտելու, հաճախ դառնում է այդ ընտանիքների կործանման պատճառ: Երբեմն մենք քննադատում ենք օտարներին` համարելով նրանց սառը, անտարբեր հարևան-բարեկամի նեղին չհասնող և այլն, սակայն մենք ինքներս, հաճախ տեսնելով մեր շուրջը կատարվող անարդարությունները, հանկարծ դառնում ենք զգուշավոր, վախենում ենք դեմ դուրս գալ քարացած կարծրատիպերին և պայքարել անարդարության ու հանցանքի դեմ օրենքի ուժով կամ գոնե դրա մասին բարձրաձայնելով: Մինչդեռ ավելորդ հոգատարությամբ սիրում ենք խառնվել մեր հարազատների, բարեկամների, հարևանների, անգամ անծանոթ…
«Ինձ փոքր էրեխու պես պատժում էր, ծեծում ու անկյուն էր կանգնեցնում էնքան, մինչև ներողություն խնդրեմ»
Երեսունհինգամյա Արևիկը (անունը փոխված է), ամուսնության 18 տարիների ընթացքում պարբերաբար ենթարկվելով ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական բռնությունների, ի վերջո, ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան: «Տասնվեց տարեկան էի, երբ ամուսնացա,- պատմում է Արևիկը,-ամուսինս երկու տարով մեծ էր ինձնից: Սիրելով եմ ամուսնացել: Հետո սկսեցին վեճեր առաջանալ, հետո վեճերը պարտադիր վերջանում էին ծեծով: Ինձ փոքր էրեխու պես պատժում էր, ծեծում և անկյուն էր կանգնեցնում: Կանգնում էի էնքան, մինչև ներողություն խնդրեի, բայց ես ներողություն չէի խնդրում, որովհետև մեղավոր չէի…»: