Տարիներ շարունակ ամուսնու կողմից ենթարկվելով ծեծի, ստորացման ու խոշտանգումների, նրա մահվանից հետո կինը «կարոտով է » հիշում այդ ամենը…պատճառը մենությունն է, բայց մի՞թե այն կարող է ավելի տառապալի լինել, քան բռնությունը… Պատմում է 68-ամյա մի կին
Ամիսը՝ Նոյեմբերի 2010
Կույրերը հաղթահարում են իրենց խնդիրները, սակայն շրջապատը «կոտրում է» նրանց
23-ամյա Մարիկան մանկուց տեսողության խնդիր ունի, սակայն կարողանում է ինքնուրույն դուրս գալ, տեղաշարժվել, քանի որ տեսողությունից իսպառ զրկված չէ: Նա երբեմն դիմում է մարդկանց օգնությանը, սակայն դա հաճախ ավելի շատ վնասում է նրան. «Մի անգամ երթուղայինի մեջ մի կնոջ խնդրեցի, որ ինձ զգուշացնի, թե որտեղ եմ իջնելու, բացատրեցի, որ տեսողության խնդիր ունեմ,- պատմում է նա,- այդ կինը, փոխանակ պատասխանելու, հուզմունքից փղձկաց: Չիմանալով ինչ անել` սկսեցի նրան մխիթարել: Կամ, օրինակ, երբ մեկը տեսնում է կանգնած եմ՝ վեր է կենում, առաջարկում, որ նստեմ, հետո մյուսն է իմանում, նա էլ է վեր կենում,…
Ադրբեջանցի դիպուկահարի գնդակը Արտյոմի սրտին չհասավ. նրա ծոցագրպանում Նոր կտակարանն էր
«Այդ օրը շատ-շատ էին կրակում, նրանց մոտ Բայրամի տոնն էր սկսվում, մենք էլ շատ զգույշ էինք, զինվորներին էլ էինք զգուշացրել, որ գլուխները խրամատից չհանեն, բայց ու՞մ մտքով կանցներ, որ առանց տեսադաշտի, մի փոքր անցքից կխփեն»,-պատմում է Արտյոմը: Մարտի 1-ն էր: Երեսնամյա սպա Արտյոմ Սահակյանը մարտական հերթապահության էր Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի սահմանում: Ժամը 12:40 էր, երբ նա հանկարծ սուր ցավ զգաց կրծքին. «Հասկացա, որ խփեցին,- պատմում է Արտյոմը,- մի քանի վայրկյանից ծնկներս սկսեցին թուլանալ: Զինվորներիս խնդրեցի, որ ինձ բռնեն: Հարցրեցի` էլ ո՞ւմ է կպել, ասացին` ոչ ոքի: Հանգստացա»:
Սեռական բռնություն Հայաստանում կա, սակայն այդ մասին չեն խոսում. շատ տղամարդիկ բռնաբարությունն էլ չեն համարում բռնություն
Սեռական բռնություն ասելով` Հայաստանում հաճախ հասկանում են միայն բռնաբարություն, սակայն սեռական բռնության ձևերը խիստ բազմազան են. օրինակ` հայացքներ, համբույրներ, հպումներ, առաջարկներ, կատակներ, սպառնալիքներ, որոնք դիմացինի մեջ անհանգստություն ու վախ են առաջացնում: Կանայք, ովքեր անտեղյակ են սեռական բռնության ձևերին, չեն էլ մտածում, թե իրենք երբևէ ենթարկվել են սեռական բռնության, սակայն պարզելով, թե այն ինչ է իրենից ներկայացնում, հանկարծ բացահայտում են, որ այդ երևույթն այս կամ այն չափով իրենց էլ է առնչվել:
Արմեն Այվազյան. «Բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության կանչելը պետության պարտավորությունն է»
Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններով լի հանրագիտարանը հրատարակած բրիտանական և ռուսական հրատարակչություններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը պետք է ստանձնի պետությունը: Այս համոզման է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը` անընդունելի համարելով հայկական պետական կառույցների բռնած «չեզոք» դիրքորոշումը. «Էդ դեպքում ինչի՞ համար է պետությունը մեր՝ հարկատուների հաշվին պահում այն բոլոր կառույցները, որոնք կոչված են զբաղվելու հենց նման հարցերով,- ասում է նա,- չէ՞ որ սա միակ դեպքը չէ, սա երևույթ է, որի դեմ պայքարելու պատասխանատվությունն ու պարտավորությունը պետք է ստանձնեն պետական կառույցները` սկսած նախագահականից և վերջացրած արտաքին գործերի նախարարությամբ ու վերլուծական հիմնարկներով»:
Դատական գործընթացի մեջ մտնելը կարող է ցանկալի արդյունք չտալ
«Անկախը» շարունակում է հետամուտ լինել աշխարհագրական հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացրած բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Սակայն ցավով պետք է արձանագրել, որ առայժմ դրական արդյունքը տեսանելի չէ: Հերքման պահանջով նամակին, որն ուղղվել է բրիտանական և ռուսական հրատարակչություններին, դեռ պատասխան չի տրվել: Իսկ ամենացավալին այն է, որ արձագանք չի եղել նաև հայկական այն կառույցների կողմից, որոնց ուղարկվել են նամակի պատճենները (Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում հայկական դեսպանություններ և ՀՀ արդարադատության նախարարություն):