Բրիտանական հրատարակչությունն այդպես էլ չի ընդունում իր սխալը, բայց զիջման գնում է

Բրիտանական հրատարակչությունն այդպես էլ չի ընդունում իր սխալը, բայց զիջման գնում է

«Անկախ» շաբաթաթերթի խմբագրակազմը հոկտեմբեր ամսին նամակ էր հղել բրիտանական ու ռուսական հրատարակչություններին` պահանջելով հերքել Հայաստանի վերաբերյալ բրիտանական հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները: Նամակում մանրամասն ներկայացվել էր թե՛ լեզվի, թե՛ կրոնի և թե՛ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ տեղեկությունները: Դեկտեմբերի 2-ին «Անկախին» պատասխանել էր «Macmillan Children’sBooks»-ի գլխավոր խմբագիր Քեթրին Բրերեթոնը, որ զարմանալի պատճառաբանություններ բերելով` նշել էր, որ իրենք ճիշտ են և չեն պատրաստվում որևէ փոփոխություն անել:

Facebook Twitter Linkedin

Բողոքի մեծ երթ` ընդդեմ բրիտանական հանրագիտարանի

Բողոքի մեծ երթ` ընդդեմ բրիտանական հանրագիտարանի

Դեկտեմբերի 15-ին «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը բողոքի երթ անցկացրեց` պահանջելով հերքել բրիտանական «Macmillan children’s books» հրատարակչության կողմից հրատարակված և ռուսական «Махаон» հրատարակչության կողմից վերահրատարակված հանրագիտարաններում Հայաստանի մասին տեղ գտած կեղծ տեղեկությունները: Երթի հարյուրավոր մասնակցիներ «Հերքե´ք կեղծիքը», «Մի´ խեղաթյուրեք փաստերը», «Հայաստանում հիմնական լեզուն հայերենն է», «Հայաստանում հիմնական կրոնը քրիստոնեությունն է» կարգախոսերով պաստառներով շարժվեցին դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, ապա Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` նամակներ հանձնելով դեսպաններին:

Facebook Twitter Linkedin

Ռուսական «Պատկերազարդ աշխարհագրական հանրագիտարանի» հրատարակիչների պատասխանը «Անկախ»-ին

Ռուսական «Պատկերազարդ աշխարհագրական հանրագիտարանի» հրատարակիչների պատասխանը «Անկախ»-ին

Հոկտեմբերի 20-ին «Անկախ»-ը նամակ էր հղել բրիտանական ու ռուսական հայտնի հրատարակչություններին («The kingfisher Publications» և «Махаон»)` պահանջելով հերքել «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ հրապարակված կեղծ տեղեկությունները: Երեկ` դեկտեմբերի 6-ին, «Անկախը» պատասխան է ստացել ռուսական հրատարակչության գլխավոր տնօրեն Արկադի Վիտրուկից: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

Facebook Twitter Linkedin

Հաշմանդամությունը թերություն չէ. «Եթե դիմացինը զգում է, որ դու քեզ թերի ես համարում, ինքն էլ է սկսում քեզ այդ աչքով նայել»

Հաշմանդամությունը թերություն չէ. «Եթե դիմացինը զգում է, որ դու քեզ թերի ես համարում, ինքն էլ է սկսում քեզ այդ աչքով նայել»

Նախքան կույրերի մասին հոդված գրելը, որոշեցի պարզել, թե նրանց խնդիրներով զբաղվող ինչ հասարակական կազմակերպություններ կան. ցավոք, գտա ընդամենը մի կազմակերպություն` «Լույսին ընդառաջ»-ը և ուրախացած զանգահարեցի նշված հեռախոսահամարով: Հնչեց մի տարեց տղամարդու ձայն: Խնդրեցի լսափողը փոխանցել կազմակերպության նախագահ Գրիգոր Շիրինյանին (կազմակերպության տվյալների մեջ նրա անունն էր գրված), տղամարդը պատասխանեց, որ Գրիգորն իր տղան է, որ հիմա չկա…

Facebook Twitter Linkedin

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի». նոր նախաձեռնություն` երիտասարդական ներուժով

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի». նոր նախաձեռնություն` երիտասարդական ներուժով

Սեպտեմբերի 24-ից ի վեր «Անկախը» հետամուտ է «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները հանրության ուշադրության կենտրոնում պահելուն և հանրագիտարանը հրատարակած բրիտանական և վերահրատարակած` ռուսական հրատարակչություններին պատասխանատվության ենթարկելու հարցին: Խորհրդակցելով մի շարք փաստաբանների և իրավաբանների հետ` թե՛ անկախ, թե՛ պետական կառույցներից, հասկացանք, որ դատական գործընթաց սկսելուց առաջ նախ և առաջ պետք է խնդրին հասարակական լայն հնչեղություն տալ:

Facebook Twitter Linkedin

Բրիտանական հրատարակչության պատասխանը «Անկախ»-ի նամակին

Բրիտանական հրատարակչության պատասխանը «Անկախ»-ի նամակին

Հոկտեմբերի 20-ին «Անկախ» շաբաթաթերթը նամակ էր հղել Բրիտանական «Kingfisher Publications» և ռուսական «Махаон» հրատարակչություններին` պահանջելով հերքել ռուսալեզու «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները: Որևէ պատասխան չստանալով` մենք փորձեցինք կապ հաստատել հանրագիտարանի հեղինակներից մեկի հետ, սակայն երկար ժամանակ ոչ մի արձաձանք չստացանք: Եվ ահա` այսօր, դեկտեմբերի 1-ին, բրիտանական  «Kingfisher Publications» հրատարակչության ներկայացուցիչ Քեթրին Բրերեթոնը պատասխան նամակ է ուղարկել «Անկախ»-ին,  որում զարմանալի չհիմնավորված արդարացումներ է ներկայացնում ակնհայտ կեղծ տեղեկություններ  զետեղելու վերաբերյալ՝ նշելով, որ իրենք ժամանակ առ ժամանակ թույլ են տալիս սխալներ, բայց այս դեպքում իրենք ճիշտ են:

Facebook Twitter Linkedin