Բրիտանական հրատարակչության պատասխանը «Անկախ»-ի նամակին

Բրիտանական հրատարակչության պատասխանը «Անկախ»-ի նամակին

Հոկտեմբերի 20-ին «Անկախ» շաբաթաթերթը նամակ էր հղել Բրիտանական «Kingfisher Publications» և ռուսական «Махаон» հրատարակչություններին` պահանջելով հերքել ռուսալեզու «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները: Որևէ պատասխան չստանալով` մենք փորձեցինք կապ հաստատել հանրագիտարանի հեղինակներից մեկի հետ, սակայն երկար ժամանակ ոչ մի արձաձանք չստացանք: Եվ ահա` այսօր, դեկտեմբերի 1-ին, բրիտանական  «Kingfisher Publications» հրատարակչության ներկայացուցիչ Քեթրին Բրերեթոնը պատասխան նամակ է ուղարկել «Անկախ»-ին,  որում զարմանալի չհիմնավորված արդարացումներ է ներկայացնում ակնհայտ կեղծ տեղեկություններ  զետեղելու վերաբերյալ՝ նշելով, որ իրենք ժամանակ առ ժամանակ թույլ են տալիս սխալներ, բայց այս դեպքում իրենք ճիշտ են:

Facebook Twitter Linkedin