Սեպտեմբերի 24-ից ի վեր «Անկախը» հետամուտ է «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները հանրության ուշադրության կենտրոնում պահելուն և հանրագիտարանը հրատարակած բրիտանական և վերահրատարակած` ռուսական հրատարակչություններին պատասխանատվության ենթարկելու հարցին: Խորհրդակցելով մի շարք փաստաբանների և իրավաբանների հետ` թե՛ անկախ, թե՛ պետական կառույցներից, հասկացանք, որ դատական գործընթաց սկսելուց առաջ նախ և առաջ պետք է խնդրին հասարակական լայն հնչեղություն տալ: