«Անկախ» շաբաթաթերթի խմբագրակազմը հոկտեմբեր ամսին նամակ էր հղել բրիտանական ու ռուսական հրատարակչություններին` պահանջելով հերքել Հայաստանի վերաբերյալ բրիտանական հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները: Նամակում մանրամասն ներկայացվել էր թե՛ լեզվի, թե՛ կրոնի և թե՛ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ տեղեկությունները: Դեկտեմբերի 2-ին «Անկախին» պատասխանել էր «Macmillan Children’sBooks»-ի գլխավոր խմբագիր Քեթրին Բրերեթոնը, որ զարմանալի պատճառաբանություններ բերելով` նշել էր, որ իրենք ճիշտ են և չեն պատրաստվում որևէ փոփոխություն անել:
Օրը՝ 15.12.2010
Բողոքի մեծ երթ` ընդդեմ բրիտանական հանրագիտարանի
Դեկտեմբերի 15-ին «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը բողոքի երթ անցկացրեց` պահանջելով հերքել բրիտանական «Macmillan children’s books» հրատարակչության կողմից հրատարակված և ռուսական «Махаон» հրատարակչության կողմից վերահրատարակված հանրագիտարաններում Հայաստանի մասին տեղ գտած կեղծ տեղեկությունները: Երթի հարյուրավոր մասնակցիներ «Հերքե´ք կեղծիքը», «Մի´ խեղաթյուրեք փաստերը», «Հայաստանում հիմնական լեզուն հայերենն է», «Հայաստանում հիմնական կրոնը քրիստոնեությունն է» կարգախոսերով պաստառներով շարժվեցին դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, ապա Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` նամակներ հանձնելով դեսպաններին: