Թմրադեղերից և զենքի առևտրից հետո թրաֆիքինգը երրորդ խոշոր բիզնեսն է համարվում ողջ աշխարհում: Սեռական թրաֆիքինգի նպատակով ամեն տարի Հայաստանից բազմաթիվ կանայք են տեղափոխվում Արաբական էմիրություններ և Թուրքիա: Ըստ ԱՄՆՊետքարտուղարության` մարդկանց թրաֆիքինգի մասին 2010 թվականի զեկույցի, Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է հարկադիր մարմնավաճառության նպատակով թրաֆիքինգի ենթարկվող կանանց համար: Այդ նույն զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին, սակայն զգալի աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ: 2010թ. հունվարից գործողության մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն ավելացել է թրաֆիքինգ իրականացնողների համար սահմանվող նվազագույն պատժաչափը` դառնալով 5 տարվա…
Ամիսը՝ Փետրվարի 2011
Միայնակ կույր կինը` նորածին երեխան գրկին և առանց աշխատանքի
Այս կնոջը տեսնելուց հետո իմ մեջ վերջնականապես կոտրվեց այն կարծրատիպը, թե տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ ի վիճակի չեն ապրելու լիարժեք կյանքով: Ավելին, տեսնելով, թե նա ինչպես է խնամում իր նորածին դստերը, հասկացա, որ նրանից շատ բան ունեմ սովորելու: Նաիրայի փոքրիկը` Նատալին, ծնվել է 2010-ի դեկտեմբերի 1-ին: Երբ մեծանա, կարծում եմ, շատ երախտապարտ կլինի իր մորը, քանի որ վերջինս նրան խնամում է ոչ հայկական մեթոդներով. օրինակ` նրան շատ թեթև է հագցնում, ամեն օր դուրս է հանում մաքուր օդի` հաշվի չառնելով ցուրտ եղանակը, ծծակ չի տալիս, որ երեխան հեշտին չսովորի, խնամում է…