Այս պատմությունները բացահայտում են մեր իրականության մի մութ ու ցավալի կողմ՝ ծնողների կոշտ միջամտությունը երեխաների ամուսնության հարցում, որն այս դեպքերում դարձել է երեխաների դժբախտության ու ապագայի կործանման պատճառ:
Ամիսը՝ Ապրիլի 2011
Երիտասարդ գիտնականն՝ ընդդեմ Խորենացու երկի թոմսոնյան թարգմանության
Լուիզա Գասպարյանը վերջերս է պաշտպանել «Համարժեքության խնդիրը Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկի անգլերեն թարգմանության մեջ» թեմայով ատենախոսությունը: Իր ուսումնասիրության մեջ երիտասարդ գիտնականը լայնորեն վեր է հանել երկի անգլերեն թարգմանության մեջ տեղ գտած լեզվական անհամապատասխանությունները. «Բացահայտվեցին ինչպես փաստագրական, այնպես էլ պատմամշակութային արժեք ունեցող լեզվական երևույթների թերի, սխալ, աղավաղված փոխակերպության բազմաթիվ դեպքեր»,- ասում է նա:
Որտե՞ղ է Նուբարաշենի գիշերօթիկի նախկին սանի կնունքի խաչը
21-ամյա Ռոբերտին հանդիպեցի Երևանի անօթևանների ժամանակավոր կացարանում, որը կացարանի բնակիչները բոմժանոց են անվանում: Ռոբերտն այնտեղ էր ապրում իր եղբոր՝ Կարենի հետ: Նա պատմեց, որ 8 տարի Նուբարաշենի գիշերօթիկում անցկացնելուց հետո իրեն տեղափոխել են Կապանի հատուկ դպրոց, որտեղ մնացել է երկուսուկես տարի: Ինչպես դպրոցի չափահաս դարձած մյուս անօթևան երեխաներին, պետությունը նրան էլ մի հանրակացարանային փոքրիկ սենյակ պիտի տրամադրեր: Սակայն Ռոբերտը հրաժարվել է իր կացարանից, քանի որ վերադարձել է Երևան՝ մորը գտնելու.
Բռնության հետևանքները…կանխե՛ք այն, քանի դեռ ուշ չէ
Երիտասարդ կինը խանդի զոհ դարձավ Շիրմաքարի վրա քսանհինգամյա գեղեցկատես նկարի տակ գրված էր. «Սպանվեց բարբարոս ամուսնու կողմից»: Մոր պատմածից: «Շատերն էին ճանաչում նրան: Դպրոցում լավ էր սովորում, հետո ընդունվեց ինստիտուտ, բայց ուսումը չավարտած` հանդիպեց այդ տղային: Վերջինս մինչև ականջների ծայրը սիրահարվել էր նրան: Ինչ ասես` չարեց, որ ամուսնանան: Բայց ահավոր խանդը նրան հանգիստ չէր տալիս:
Ծնվելիս աղբանոց նետված, հետագայում Նուբարաշենի գիշերօթիկում հայտնված Սարգիսը փող է հավաքում, որ տուն գնի
Նախորդ շաբաթ «Անկախ» շաբաթաթերթում և կայքում զետեղեցինք մի հոդված Նուբարաշենի հատուկ գիշերօթիկ դպրոցի սաներից մեկի՝ Աշոտի մասին: Հոդվածում հատուկ դպրոցի նախկին սանը,պատմելով իր մասին, ներկայացնում է նաև գիշերօթիկում անցկացրած իր կյանքի որոշմանրամասներ: Հոդվածը լույս տեսնելուց հետո Աշոտինզանգահարում են գիշերօթիկի ուսուցիչներից ու«ամոթանք» տալիս, որ համարձակվել է «սևացնել»իրենց դպրոցի անունը: Ներկայացնելով նույն գիշերօթիկի նախկին սաներից ևս մեկի՝ Սարգսի պատմածները, հույս ունենք, որ Աշոտի տեսակետը չի դիտվի իբրև սուբյեկտիվ վերաբերմունք: Այն էլ նշենք, որ և՛ Աշոտի, և՛ Սարգսի մասին գրելիս նպատակ չենք ունեցել քարկոծել այդ դպրոցը: Մերցանկությունը հասարակությանը նման ճակատագիր ունեցող երիտասարդների կյանքը…