«Երիտսյունիներն» Արցախում. ամառային հասարակագիտական դպրոց հրավիրված են ապազգային գաղափարներով հայ դասախոսնե՞ր

«Երիտսյունիներն» Արցախում. ամառային հասարակագիտական դպրոց հրավիրված են ապազգային գաղափարներով հայ դասախոսնե՞ր

Հունիսի 27-ին Արցախում մեկնարկեց «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցը, որն իրականացվում է «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի  նախաձեռնությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։ Ըստ կազմակերպիչների` մրցութային կարգով Արցախից և Հայաստանից ամառային դպրոց ընդունված շուրջ 30 մասնակից առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Հայաստանից ու արտերկրից ժամանած դասախոսներից դասախոսություններ կլսի հասարակական գիտությունների, հատկապես` քաղաքագիտության մեթոդաբանության, միջազգային կազմակերպությունների, հակամարտությունների հաղթահարման, արդյունավետ հաղորդակցության, հայ արվեստի և արվեստի պատմության և մի շարք այլ  ոլորտների   վերաբերյալ։ «Դասախոսելու համար Հայաստանից և Սփյուռքից հրավիրվել են առաջատար հասարակագետներ և քաղաքական վերլուծաբաններ, ինչպիսիք են Էմիլ Դանիելյանը, Լիլիթ Սարգսյանը, Մայա Բարխուդարյանը, Համազասպ Դանիելյանը,…

Facebook Twitter Linkedin

Ամերիկյան «հայագիտության» գլուխգործոցը կամ Ռոնալդ Սյունի Կեղծարար

Ամերիկյան «հայագիտության» գլուխգործոցը կամ Ռոնալդ Սյունի Կեղծարար

Հայազգի Ռոնալդ Գրիգոր Սյունին իր «պատվավոր» տեղն ունի ամերիկյան այնպիսի «հայագետների» շարքում, ինչպիսիք են Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Նինա Գարսոյանը, Ջորջ Բուռնությանը և ուրիշներ: Ավելին, հայոց պատմության կեղծարարության առումով Սյունին  չգերազանցված է: 1995-ից լինելով ամերիկյան ամենահեղինակավոր համալսարաններից մեկի` Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի, իսկ մինչ այդ  Միչիգանի համալսարանում Ալեք Մանուկյանի նվիրատվությամբ հիմնադրված ու նրա անունը կրող ամբիոնի պրոֆեսոր` Սյունին այդ տարիներին գրել է ամերիկյան կեղծ հայագիտության «գլուխգործոցներից» մեկը` «Հայացք դեպի Արարատ. Հայաստանը նոր պատմության մեջ» գիրքը:

Facebook Twitter Linkedin

«Տարի չկա, որ էստեղից դիակ դուրս չհանենք` բոլորը թոքային հիվանդություններով»

«Տարի չկա, որ էստեղից դիակ դուրս չհանենք` բոլորը թոքային հիվանդություններով»

Երևանում 9 չորրորդ կարգի քանդման ենթակա շենք կա, որոնցից երեքի հարցը խիստ  առաջնահերթ է ճանաչվել: Դրանցից մեկը  Էրեբունի համայնքի Նոր Արեշ 35 փողոցի 127/1 հանրակացարանային շենքն է: Այնտեղ ապրում է ավելի քան 500 բնակիչ: Արդեն քանի տարի է` բնակիչները ծեծում են համապատասխան պետական կառույցների դռները, բողոքի ցույցեր անում` վերաբնակեցում կատարելու պահանջով, բայց` ապարդյուն: Ստիպված շարունակում են այդտեղ ապրել` ահուդողով սպասելով, թե երբ է շենքը փլվելու գլխներին: Ամենասարսափելին, սակայն, շենքի նկուղային հարկն է, որտեղ քսանից ավելի ընտանիք է ապրում: Խոնավության, մթի, աղբի և առնետների մեջ ապրող բնակիչների զգալի մասը երեխաներ են:

Facebook Twitter Linkedin

Նռնակը պայթեց. արյունոտ հարսանիք եղավ…Ի՞նչն է ստիպում կնոջը ապրել բռնարարի հետ

Նռնակը պայթեց. արյունոտ հարսանիք եղավ…Ի՞նչն է ստիպում կնոջը ապրել բռնարարի հետ

Նռնակը պայթեց. արյունոտ հարսանիք եղավ «Ծնողներս դեմ չէին մեր ամուսնությանը, քանի որ ամուսինս շատ հարուստ ընտնիքից էր: Կարծես ամեն ինչ լավ էր, բայց ես ինչ-որ տարօրինակ զգացում ունեի. ապահով չէի զգում ապագա ամուսնուս կողքին: Ինձ սարսափեցնում էր նրա պահվածքը, թվում էր, թե հարբած է, բայց ալկոհոլի հոտ չէի զգում: Ինչևէ, մոտեցավ մեր հարսանիքի օրը: Ես երջանիկ էի: Հարսանիքից մի քանի ժամ հետո ամուսինս, թմրադեղի ազդեցության տակ, ուզում էր նռնակով զարմացնել ներկաներին:

Facebook Twitter Linkedin