Նոր Նորքի ուսանողական ավանի բնակիչների մեծ մասը փախստականներ և անապահով ընտանիքներ են: Գերեզմանոցի կողքին գտնվող այդ հանրակացարան այցելելիս անզեն աչքով էլ նկատում ես, որ այնտեղ ապրողների խնդիրներն անպակաս են: Փախստական տարեց կանայք, հավաքված իրար գլխի, օրվա անցուդարձն էին քննարկում, երբ մոտեցանք նրանց: Չցանկացան խոսել իրենց հոգսերից` ասելով, թե միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի. «Ժամանակին մարդավարի ապրել ենք, ես գոհ եմ եղել իմ կյանքից, պետությունը տուն է տվել, երեք երեխա եմ ունեցել»,-անցյալը երանի տալով` հիշում է 79-ամյա Արեգ տատը: Փոխարենը համաձայնեց պատմել, թե ինչպես են 88-ին Բաքվից փախել-եկել Հայաստան:
Ամիսը՝ Սեպտեմբերի 2011
«Ես համոզված էի, որ մենք կհաղթենք». Վ. Մանուկյան
Անկախության 20-ամյակի առթիվ` հարցազրույց Ղարաբաղյան շարժման առաջնորդ, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովրդավարական միության նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: — Դուք անկախության մասին երազում և դրան ձգտում էիք դեռևս երիտասարդ տարիներից: Ինչպիսի՞ն էին անկախության վերաբերյալ Ձեր այդ տարիների պատկերացումներն ու գործունեությունը: — Երբ Խորհրդային Միության կարգերը մտան Հայաստան, կամաց-կամաց անկախ մտածող և անկախության մասին մտածող մարդիկ վերացան: Մեր սերնդին արթնացրեց 65 թիվը, երբ նշվեց ցեղասպանության 50-ամյակը, ինչը հանգեցրեց առաջին ցույցերին: Դա թուրքերի դեմ զայրույթի, ինչպես նաև հողային պահանջի առաջին արտահայտությունն էր: Դրա հիման վրա առաջացան…
Կարմիր խնձոր. հայ կնոջ երջանկության ու դժբախտության սահմանագիծը
«Բժշկուհին զննեց ինձ և տեղեկացրեց, որ իմ կուսաթաղանթը դեռևս վնասված չէ, բայց ես…հղի եմ» «Չորս տարի հանդիպում էի մի տղայի հետ: Մենք գրեթե հասակակիցներ էինք: Մինչ նա ծառայում էր բանակում, ավարտեցի ուսումնարանը: Նրա վերադառնալուց հետո նշանվեցինք, և մեր հանդիպումներն ավելի հաճախակի դարձան: Նա շատ էր լինում մեր տանը, միասին ճաշում էինք, զրուցում: Ես էլ երբեմն իրենց տուն էի գնում: Ամուսնացանք: Բայց հենց առաջին գիշերը սկսվեց իսկական ողբերգություն: Ոչ ոք չհավատաց, որ ամուսինս իմ կյանքում առաջին տղամարդն է եղել: Դեռ հարսանեկան սեղանը չէին հավաքել, երբ կռիվ-իրարանցում սկսվեց: Հաջորդ օրն ամբողջ գյուղն…