Գեղարքունիքի Շատջրեք գյուղի բնակիչ Լազեր Մանուչարյանը որևէ անսովոր բան չի տեսնում, որ իրենց գյուղապետը կին է. «Ի՞նչ տարբերություն կի՞ն է, թե՞ տղամարդ,-ասում է նա ու ծիծաղելով ավելացնում,- դեռ ավելի լավ, որ կին է, կնոջ խոսքը միշտ կատարում են»: Շատջրեքի գյուղամեջում մեզ հետ զրուցող տղամարդկանցից միայն այդ մեկը չէր, որ նման կարծիք հայտնեց. մյուսները ևս հավաստեցին, թե նորմալ են ընդունում գյուղապետ կնոջ փաստը: «Էն, ինչը կարա անի տղամարդը, կարա անի նաև կինը` մասնագիտությունների առումով»,-ավելացրեց մեկ ուրիշը: Սակայն 33-ամյա մի երիտասարդ այդպես էլ անդրդվելի մնաց` համարելով, որ գյուղապետը կնոջ գործ չէ. «Ես…