Մխիթարը մի տարի առաջ սկսեց Կանադայում աշխատանք գտնելու փորձերը, չնայած Հայաստանում էլ վատ աշխատանք չուներ, աշխատում էր լուրջ ընկերությունում, Հայաստանի պայմաններում կարգին վարձատրվում: Նա մասնագիտությամբ ինժեներ է, ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիան, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը, աշխատել միջազգային կազմակերպություններում և իր մասնագիտության մեջ բավականին լուրջ հաջողությունների հասել: Շատերը կասեն. «Դե որ էդքան լավ աշխատանք ուներ, ինչո՞ւ էր գնում»: «Էդ լավն էնքան հարաբերական է,- ասում է Մխիթարը,- հա, լավ վարձատրվում էի, բայց ո՞ւմ է դա պետք, եթե դու ապրում ես օրենքների բացակայության, կոռուպցիայի միջավայրում, անկանխատեսելի ու անհեռանկարային երկրում, իսկ երեխեքիդ ապագան էլ…
Ամիսը՝ Նոյեմբերի 2011
Բաքվի էլիտայից մինչև առնետներով լի հանրակացարանային սենյակ
Տիկին Էմման 1990 թ. երկու դուստրերի` Լիանայի ու Նանայի հետ Բաքվից գաղթել է Հայաստան: Երկվորյակ քույրերն արդեն 36 տարեկան են: Լիանան երեք անչափահաս երեխա ունի, Նանան` 6: Վերջինս ունի նաև մի չափահաս որդի, որն ամուսնացած է և ապրում է կնոջ տանը: Իրենք ապրում են նախկին «Պրագա» հյուրանոցում, որն այժմ փախստականներով ու անապահով ընտանիքներով բնակեցված հանրակացարան է: Լիանան իր 3 երեխաների հետ միասին զբաղեցնում է հանրակացարանի 16 քառակուսիմետրանոց սենյակներից մեկը, իսկ տիկին Էմման ու Նանան 8 հոգով ապրում են 20 քառակուսիմետրանոց մեկ այլ սենյակում. «Երեխաներն անկողնում ուտում են, անկողնում դաս անում,…