Քաղաքի կենտրոնական փողոցներում հաճախ կարելի է տեսնել մուրացիկ այս տղային. նրա ոտքերի տեսքը շատերին սարսափ է պատճառում, շատերին էլ` խղճահարություն, բայց քիչ չեն նաև «ձեռ առնողներն» ու արհամարհողները: 30-ամյա հիվանդ, երկկողմանի ծնողազուրկ Աշոտն իրեն «պրոֆեսիոնալ» մուրացկան չի համարում, քանի որ փող մուրալու է դուրս գալիս շաբաթը 2-3 անգամ և օրական միջինը 3000 դրամ է հավաքում` այդ գումարով հոգալով թե՛ սննդի, թե՛ ոտքերի խնամքի և թե՛ սենյակի վարձի (ամսական 25 000 դրամ) խնդիրը:
Ամիսը՝ Դեկտեմբերի 2011
«Հակահայկական քարոզչության դեմ պայքարելու համար պետական հատուկ կառույց պետք չէ». Արտակ Զաքարյան
Հարցազրույց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ`Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության և համարժեք գործողություններ իրականացնելու խնդիրների շուրջ: — Ինչպե՞ս է Ադրբեջանում իրականանումհակահայկական քարոզչությունը, որո՞նք ենդրա հիմնական դրսևորումները: Մենք գործ ունենք Հայաստանի դեմ տարվող ագրեսիվ և ինտենսիվ քարոզչության հետ` լի բազմաթիվ կեղծիքներով և խեղաթյուրումներով: Եթե Թուրքիայի պարագայում դա արվում է գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության կամ այլ երրորդ-չորրորդ միջնորդավորված կառույցների կողմից և ավելի գրագետ ձևով, ապա Ադրբեջանն այդ ամենն անում է պետական մակարդակով` ակնհայտ թշնամություն և ատելություն քարոզելով: Ադրբեջանը կեղծիքներ է տարածում բոլոր հնարավոր ձևերով և որքանով ես տեղյակ եմ, այնտեղ…