1950 -51 թվականներին, երբ ավարտվեց «Հաղթանակ» կամրջի շինարարությունը, այդ կամրջի կամարի կոնստրուկցիան` իր տախտակամածով հանդերձ, որոշվեց ոչ թե դեն գցել, այլ օգտագործել. ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի մտքում մի հետաքրքիր գաղափար ծնվեց` կամրջի կոնստրուկցիան և դրա տախտակամածն օգտագործել Կենտրոնական Փակ շուկայի առաստաղը կառուցելու համար: Հրավիրվեց կոնստրուկտոր Հ. Առաքելյանը, ով իրականացրեց Փակ շուկայի ճարտարապետ Գ. Աղաբաբյանի այդ հիանալի գաղափարը:
Ամիսը՝ Հունվարի 2012
Որդու, ամուսնու և շերեփի հավիտենական կռիվը հարսների ու սկեսուրների միջև
Հարսներ և սկեսուրներ. ամենախոցելի հարաբերություններն աշխարհում, երբ մայրերն ի վիճակի չեն լինում իրենց որդուն «կիսել» մեկ ուրիշ կնոջ հետ, իսկ որդիներն ի վիճակի չեն լինում բավականաչափ կամք դրսևորել և չընկնել «ծուղակը»: Ներկայացնում ենք 5 կնոջ իրական պատմություն, որոնց ճակատագիրը խաթարվել է հարաբերությունների կառուցման գործում սկեսուրների, ամուսինների և գուցե հենց իրենց սխալների պատճառով: Բարեբախտաբար, նման պատմություններ մեր հասարակության մեջ հազվադեպ են հանդիպում:
Արաբական աղբյուրներում հայերն ուժեղ են, իշխող ու ազդեցիկ, իսկ հայկական աղբյուրներում…
Փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Սեդա Պ. Տատոյանը ծնվել է Սիրիայում, ապա տեղափոխվել Լիբանան, որտեղ 1986-2005 թթ. դասախոսել է Բեյրութի ամերիկյան համալսարանում, իսկ մինչ այդ` Հայկազյան և Լիբանանա-ամերիկյան համալսարաններում: Տատոյանը հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում, Նյու Ռոշել-Նյու Յորքի Սուրբ Ներսես ընծայարանում, հայ-իսլամական հարաբերություններ է դասախոսել Չիկագոյի համալսարանում: Միջազգային տարբեր համաժողովներում և համալսարաններում Տատոյանը բազմիցս է ներկայացրել հայագիտությունը: Վերջին 15 տարվա ընթացքում նա զբաղվում է հայ-իսլամական հարաբերությունների ուսումնասիրությամբ, մասնավորապես` Միջին Արևելքում հայերի ունեցած դերով և նշանակությամբ: Տատոյանն ավելի քան 50 հիմնարար ուսումնասիրությունների և 7 գրքերի հեղինակ է: Նա նաև նկարիչ է:…