Այսօր աշխարհում նշում են Մայրենի լեզվի օրը: Այն` որպես միջազգային տոն, հռչակվել է 1999 թ. նոյեմբերին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Նպատակը լեզվական, մշակութային բազմազանությանն ու բազմալեզու մշակույթների զարգացմանն ու պահպանմանը նպաստելն է: Ինչպես ամեն բանում, այս հարցում ևս այաստանը «ՄԱԿ-ի հետ է»: Մեզ մոտ էլ են նշում Մայրենիի օրը: Ավելին, 2005 թվականին խորհրդարանը փոփոխություն է մտցրել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում, մեր պետական տոնացույցում փետրվարի 21-ը պաշտոնապես հաստատվել է` որպես Մայրենի լեզվի օր: Իսկ ի՞նչ է փոխել այդ տոնը մայրենիի նկատմամբ մեր վերաբերմունքի ու դիրքորոշումների մեջ: Արդյո՞ք դա նպաստել է մայրենի…
Ամիսը՝ Փետրվարի 2012
Քաղաքապետը չբարեհաճեց հանդիպել Մաշտոցի պուրակի պաշտպանների հետ
Քաղաքապետը չբարեհաճեց հանդիպել բնապահպան ակտիվիստների հետ, ովքեր կեսօրից հետո բողոքի ցույց էին անում Երևանի քաղաքապետարանի մոտ` պահանջելով քաղաքապետից փոխել Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղադրելու որոշումը և ապամոնտաժել արդեն կառուցված առևտրի տաղավարները: Փոխարենը Տարոն Մարգարյանը ներկայացուցիչ ուղարկեց ակցիայի մասնակիցների մոտ ու «չորով» ասեց, որ շինարարությունը շարունակվելու է:
Հայազգի պրոֆեսորի հերթական ադրբեջանամետ հայտարարությունը
«Այն փաստը, որ հայերը մեծամասնություն են և պետք է ինքնակառավարման հնարավորություն ունենան Ղարաբաղում, պետք է համատեղվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ` գուցե մի իրական արժեք ունեցող դաշնային կարգավիճակի միջոցով Ղարաբաղին տալով ամբողջական ինքնավարություն, բայց իրավականորեն պահպանելով նրա կապվածությունը Ադրբեջանին»։ Այս «մտքի փայլատակումն» անցյալ տարի ունեցել է Միչիգանի համալսարանի պատմական ուսումնասիրությունների «Այզենբերգ» ինստիտուտի տնօրեն, Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության և պատմության պատվավոր պրոֆեսոր, հայազգի Ռոնալդ Գրիգոր Սյունին, երբ հարցազրույց է տվել ադրբեջանական az.apa.az քարոզչական լրատվամիջոցին:
Արցախի հանրակացարան…կյանքն այստեղ վերջանում է
Երեկ չարաբաստիկ Արցախի հանրակացարանում էի: Վերջին անգամ այնտեղ այցելել էի 2007 թվականին` մի իսպանացի լուսանկարչուհու հետ, ով անմահացրեց հայ փախստականների կյանքն` այդ ահավոր, կենսական բոլոր պայմաններից զուրկ կացարանում: Չզարմացա` իմանալով, որ 5 տարիների ընթացքում հանրակացարանում բազմաթիվ տարեցներ էին մահացել: Ընդհանրապես, կարելի է զարմանալ, որ տարեցներն այնտեղ դեռ կարողանում են ապրել: Բրավո նրանց, և ամոթ նրանց, ովքեր կարող են և պարտավոր են փոխել այդ մարդկանց կյանքը, բայց…