ՀՅԴ համամասնական ցուցակի հրապարակումից հետո կասկածի տակ դրվեց ամենաակտիվ ու գործունյա պատգամավորներից մեկի` Լիլիթ Գալստյանի վերընտրվելն առաջիկա խորհրդարանական ընտրություններում. նրա անունը ցուցակում 20-րդն է: Դա դարձավ լրահոսի ամենաթեժ հարցերից մեկը, քանի որ պատգամավորն աննախադեպ սեր ու հարգանք է վայելում նաև լրագրողական դաշտում: Լիլիթ Գալստյանի ինքնագնահատականը դրանից չի ընկել, նա չի դառնացել, թեև անակնկալի եկել է:
Ամիսը՝ Մարտի 2012
Մաշտոցի պուրակի իրական պայքարի և Կարինե Դանիելյանի անիրական երազանքի մասին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ինձ հետ զրույցում հավաստիացրեց, որ այն բոլոր փաստաթղթերը, որոնք հանրությունը պահանջել է Մաշտոցի պուրակի հետ կապված, իրենք տրամադրել են: Ավելին, նա կարծում է, որ այդ փաստաթղթերի հրապարակումից հետո կրքերը հանդարտվել են, և այլևս «խոսելու տեղ չկա»: Բոլոր նորմալ երկրներում նման պատասխանատու պաշտոնյայի հայտարարությունը կասկածի չէր ենթարկվի, բայց քանի որ մեր հասարակությունը վերջին շրջանում բազմիցս ականատես եղավ Երևանի քաղաքապետարանի խոսքի և գործի անհամապատասխանությանը, այդ տեղեկությունը ևս հավաստի համարել չի կարելի: Դա են վկայում նաև Մաշտոցի պուրակի պաշտպանները:
Ուսուցչին հայհոյած ու նրա վրա թքած ծնողը պատրաստ է ներողություն խնդրել, բայց մի պայմանով
«Երեխաների իրավունքների պաշտպանություն» արտահայտությունը մեր իրականություն մտավ անկախությունից անմիջապես հետո: Ստեղծվեցին երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպություններ, որոնք դրսի փողերով պաշտպանում են հայ երեխայի շահերը: Իհարկե, դա ևս կարևոր է, քանի որ հաճախ երեխաների իրավունքները ոտնահարվում են անտեղի, անամոթաբար ու աներևույթ, սակայն դրա հետ մեկտեղ մեր իրականություն մտավ նաև ծայրահեղությունը: Եթե մեր ծնողներին անսովոր, խորթ, անգամ ծիծաղելի կարող էր թվալ, որ արևմուտքում երեխան դատի է տալիս ծնողին, քանի որ վերջինս «համարձակվել» է իրեն նկատողություն անել, մենք արդեն տատանվում ենք՝ ծիծաղե՞նք, թե՞ դրա շուրջ մտածենք: Ծայրահեղությունն այնքան արմատացավ, որ երեխաները դարձան…
Գայլի երախը Մաշտոցի պուրակին էլ հասավ…
ՀՀ կառավարությունն ընդունեց «Քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշման նախագիծը՝ լիազորելով Տարոն Մարգարյանին կրպակները ևս 3 տարով անձեռնմխելի դարձնել: Ըստ այդ որոշման, կրպակները պուրակից կապամոնտաժվեն «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի իրագործման ժամանակ: Սակայն հայտնի չէ՝ այդ ծրագիրը կյանքի կկոչվի՞ 3 տարի անց, թե ոչ: Ամենայն հավանականությամբ՝ ոչ, ինչպես բոլոր նման ծրագրերը…
80-ամյա կինը հորդորում է կաթողիկոսին մի քիչ էլ իրենց մասին մտածել
Այսօր «Անկախ» թերթի խմբագրություն էր զանգահարել մի տատիկ և ասում էր. «Աղջիկ ջան, ես 80-նն անց կին եմ: Էս մեր եպիսկոպոսը (ի նկատի ուներ` կաթողիկոսը), մեզ արդեն զզվացրել ա»: Ասացի` ի՞նչ է պատահել տատի ջան, ինչո՞վ է զզվացրել: Ասաց. «Ամբողջ օրը իրա բանն ու գործը թողած` է´ս համերգին ա գնում, է´ն համերգին ա գնում, նստած ուրախանում ա, ծափ ա տալիս, փոխանակ շաբաթ օրերին գոնե իր ժողովրդի հետ լինի»: Ասացի. «Տատի ջան, ես Ձեզ լրիվ հասկանում եմ, բայց ինչո՞վ կարող եմ օգնել»: Պատասխանեց. «Ուղղակի իրան ասեք, որ մեզ չզզվացնի, մի քիչ…
Աշակերտուհու հայրը թքել է ուսուցչուհու երեսին և հայհոյել նրան (տեսանյութ)
Երևանի դպրոցներից մեկի երրորդ դասարանի աշակերտուհի Էլենը լաց լինելով գնացել է տուն և ծնողներին պատմել, որ ուսուցչուհին իրեն ապտակել է, որի հետևանքով ականջը կապտել է և ցավում է: Հայրն այնքան է բարկացել, որ զանգահարել է “Արմենիա” հեռուստաընկերություն և օպերատորով ու լրագրողով զինված` հասել դպրոց: Օպերատորը տեսախցիկը միացրել և ֆիքսել է, թե ինչպես է երեխայի հայրը, մտնելով դպրոցի տնօրենի սենյակ, առանց բարև բարլուսի, գոռալով մոտենում տնօրենի սենյակում գտնվող “մեղավոր” ուսուցչուհուն և “խի՞ ես երեխուս խփել, խի՞ ես խփել” բղավելով, ոչ ավել, ավել ոչ պակաս, թքում ուղիղ ուսուցչուհու երեսին և սկսում հայհոյել նրան: