Թումանյանի թանգարանի շքամուտքին` հենց Թումանյանի լուսանկարի տակ, մի մեծ պաստառ է փակցված, որի վրա գրված են Սուլթան Համիդի խոսքերը` տակն էլ հեղինակի անունը. «Սա հայերուն խոշոր խոշոր պօմպերէն այնքան չեմ ահաբեկիր կոր, որքան կապարի այդ պզտըլիկ տառերէն… ».Սուլթան Համիտ: Անկեղծ ասած, առաջին հայացքից դա ինձ դուր չեկավ, որովհետև ինչ բովանդակություն էլ, որ այդ խոսքերը պարունակեին, տհաճ էր Համիդի անունը ի ցույց դրված տեսնել, այն էլ մի վայրում, ինչպիսին Թումանյանի թանգարանն է:
Ամիսը՝ Ապրիլի 2012
«Գտա իմ տիկնիկը` մի քանի տեղից թրատված…». Եղեռնի ականատեսի պատմածը
«Մենք ոչ թե ունեցվածք ենք կորցրել, այլ հայրենիք»,- ասում է ցեղասպանությունը վերապրած և հարյուրամյակը բոլորած նկարչուհին` Հեղինե Աբրահամյանը: Կարսի Առաքելոց վանքի քահանայի թոռնուհին` նկարչուհի Հեղինե Աբրահամյանը, ծնվել է 1909 թ. Կարսում: Նա պատմում է, որ երկու անգամ ականատես է եղել հայերի բռնի տեղահանմանն ու աքսորին և երկու անգամ էլ բախտի բերմամբ է կենդանի մնացել: «Երեք տարեկան էի, երբ մեր ընտանիքն Արդահանից տեղահանվեց, սակայն ես դա գրեթե չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ հայրս մեզ տարավ Երևան: Նա ցարական բանակի զինվորական էր, և նրան նշանակել էին զինվորական մատակարար Երևանում: Սակայն 1918…
«Կարող է իմ վրա միանգամից սպեցնազ ուղարկեն կամ իմ գրպանը նարկոտիկ գցեն». Զոլյանը զգույշ է լինելու
Ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը պարզաբանեց համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը` հայտնելով, որ ինքը չի ընդունում նախարար Աշոտյանի` իրեն ռեկտորի պաշտոնից ազատելու հրամանը և վիճարկելու է այն դատարանում. «Ինձ իսկապես զարմացնում է այս ոճը,-ասաց նա,-ինչպես նախորդ դեպքերում, այս դեպքում նույնպես որոշումը կայացել է օրենքի խախտումներով»:
Բլոգեր Իզան մեծ պատիվ է համարում «Ժառանգության» ցուցակի 9-րդ տեղում լինելը
Շատերին անծանոթ, սակայն բլոգոսֆերայում և սոցիալական ցանցերում հայտնի Իզան երիտասարդ գրող է, բլոգեր, ֆրանսերենի մասնագետ: Որպես անհատ` զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ: Որևէ հասարակական կազմակերպության անդամ չէ, ոչ էլ կուսակցական, սակայն վերջերս պարզ դարձավ, որ մուտք է գործում քաղաքականություն. նրա անունը հայտնվեց «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ տեղում: Իզաբելլա Աբգարյանի հետ հարցազրույցի ընթացքում էլ պարզեցինք մի շարք հարցեր:
Ցնցող պատմություններ կանանց խաթարված ճակատագրերի մասին
«Անցնե´լ գործի, բուտիկները պետք է վերցնել…»
Ապրիլի 4-ին Մաշտոցի պուրակում կրքերը թեժ էին: Մի խումբ մտավորականներից բաղկացած շինարարական բրիգադը, որի նպատակն է ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները, անցավ գործնական քայլերի: Բրիգադի 20-25 անդամները շինարարական հագուստով մտան պուրակ, ոստիկանների համար հայտարարություն հնչեցրին` տեղեկացնելով, որ պատրաստվում են իրականացնել չափագրման և ապամոնտաժման աշխատանքներ: Ոստիկաններն էլ իրենց հերթին զգուշացրին, որ կատարելու են օրենքով սահմանված իրենց պարտականությունները և արգելելու են ապամոնտաժող խմբի անդամներին մտնել արգելապատնեշից ներս և իրականացնել իրենց մտադրությունը: Հակառակ դեպքում խոստացան հարկադրաբար դուրս բերել նրանց տարածքից: