«Կատարվածը հանցագործություն է». Վազգեն Մանուկյանը՝ Փակ շուկայի քանդման մասին

«Կատարվածը հանցագործություն է». Վազգեն Մանուկյանը՝ Փակ շուկայի քանդման մասին

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Երևանի Փակ շուկայի քանդման վերաբերյալ լուրը լսել է մամուլից և սոցիալական  կայքերից: Անմիջապես այցելել է շուկայի տարածք, որն ամբողջությամբ փակ է եղել և մի փոքրիկ արանքից դիտել շենքը: Տեսարանն իսկապես ցավալի է եղել՝ կամարների զգալի մասը քանդված է: Մանուկյանի գնահատմամբ, կատարվածը հանցագործություն է. «Եթե դա առանց նախագծի է քանդվել, նշանակում է քանդողն է հանցագործ է և պետք է պատժվի քրեական օրենսդրությամբ, իսկ եթե նախագծով է քանդվել, նշանակում է պետք է պատասխանատվություն կրի այդ նախագիծը հաստատողը»,-ասում է նա:

Facebook Twitter Linkedin

Տղամարդը սպանել և կերել է իր կողքի ուղևորին

Տղամարդը սպանել և կերել է իր կողքի ուղևորին

Կանադայում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Երթուղային ավտոբուսում ուղևորներից մեկը  բոլորի աչքի առաջ սպանել է իր կողքին նստած ուղևորին, գլխատել նրան և կերել մարմնի մի մասը:  Մարդասպանն իր քայլը բացատրել է «բարի նպատակներով»` բացատրելով, որ կատարել է այլմոլորակայիններին վերացնելու կարևոր առաքելություն:

Facebook Twitter Linkedin

«Beeline»-ը խոստացել է փոխհատուցել

«Beeline»-ը խոստացել է փոխհատուցել

«Beeline»-ը խոստացել է փոխհատուցել իր բաժանորդներին` կապի խափանման պատճառով կրած վնասների և անհարմարությունների դիմաց: Սակայն ինչ փոխհատուցում է լինելու, պարզ կլինի երկուշաբթի: Իսկ նյարդերը փչացնելու համար տեսնես ինչ փոխհատուցում են պատրաստել…  

Facebook Twitter Linkedin

«Ջան գյուլում, ջան ջան…»

«Ջան գյուլում, ջան ջան…»

Հրաշք օր էր…մանկությունս վերապրեցի` Համբարձման տոնն իր ողջ ծիսակարգով` երգ ու պար, վիճակահանություն…անգամ կաթնապուր: Միակ բանը, որ տհաճ էր, ծիսակարգի երգի` “ջան գյուլում”-ի մեջ թուրքական բառի առկայությունն էր:

Facebook Twitter Linkedin

Ֆեյսբուքում խումբ է բացվել՝ ի պաշտպանություն DIY ակումբը պայթեցնող երիտասարդների

Ֆեյսբուքում խումբ է բացվել՝ ի պաշտպանություն DIY ակումբը պայթեցնող երիտասարդների

Ֆեյսբուքում խումբ է բացվել՝ Ի պաշտպանություն DIY ակումբը պայթեցնող երիտասարդների: Խումբը շատ արագ համալրվում է համախոհներով, սակայն կան նաև քննադատողներ, ովքեր կարծում են, որ  “քաղաքակիրթ” երկրում չի կարելի հանդես գալ “վանդալիզմի” պաշտպանությամբ:

Facebook Twitter Linkedin

3 կնոջ պատմություն` 3 դառը իրականություն

3 կնոջ պատմություն` 3 դառը իրականություն

Երիտասարդ աղջիկն ինքնասպան եղավ, որովհետև… Ընկերուհու պատմածից «Միասին սովորում էին պատանի ժուռնալիստի դպրոցում: Նա շատ գեղեցիկ աղջիկ էր, բայց միշտ տխուր ու ինքնամփոփ: Որպես վայոցձորցիներ` ծանոթացանք ու մտերմացանք: Նա 2 անուն, 2 ազգանուն և 2 հայրանուն ուներ: Իրեն որբ էր համարում: Հետո իմացա անհավատալին. նա ընտանիքի երկրորդ երեխան է եղել, համագյուղացիները չարախոսել են և հորը հավատացրել, թե իր երեխան չէ: Հայրն էլ մորն ասել էր, որ այդ երեխան իր տուն ոտք չդնի, հակառակ դեպքում երկուսին էլ կսպանի: Մայրը ստիպված նրան տվել էր իր հեռավոր ազգականներից մեկին, որոնք երեխա չունեին: Ընկերուհիս…

Facebook Twitter Linkedin

Փոքրիկ վավերագրական ֆիլմեր` նվիրված Շուշիի ազատագրմանը

Փոքրիկ վավերագրական ֆիլմեր` նվիրված Շուշիի ազատագրմանը

Հիշում ու խոնարհվում ենք Շուշիի ազատագրման համար պայքարած ու զոհված զինվորների առջև: Մենք բոլորս պարտավոր ենք նրանց արյան գնով ետ բերած Շուշին պահպանել ու շենացնել: Մենք բոլորս պարտավոր ենք հարկ եղած դեպքում հետևել նրան օրինակին…

Facebook Twitter Linkedin

Միջազգային հեղինակավոր պարբերականները նկատել են` պայթող փուչիկների վրա գրված էր. «Հավատանք, որ փոխենք»

Միջազգային հեղինակավոր պարբերականները նկատել են` պայթող փուչիկների վրա գրված էր. «Հավատանք, որ փոխենք»

Միջազգային բոլոր հեղինակավոր պարբերականներն անդրադարձել են մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին: «Նյու Յորք Թայմզ» թերթը, մեջբերելով Նիկոլայ Գրիգորյանի խոսքերը, թե փուչիկները լցված են եղել հելիումով և բռնկվել են կանգնածներից մեկի ծխախոտից, գրել է. «Բայցևայնպես, հելիումն իներտ գազ է, որը չի այրվում…»:

Facebook Twitter Linkedin

Հանրապետության հրապարակի միջադեպի հետևանքով հարյուրից ավելի տուժածներ կան. (ականատեսի պատմածից, լուսանկարներ, տեսանյութ)

Հանրապետության հրապարակի միջադեպի հետևանքով հարյուրից ավելի տուժածներ կան. (ականատեսի պատմածից, լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր ժամը 19:30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում` Հանրապետական կուսակցության համերգ-հանրահավաքի ժամանակ, տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն, որի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ: ԱԻՆ նախնական տվյալներով, Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա»բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: Հրապարակում համերգը դադարեցված է: Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Նաիրի բժշկական կենտրոն` տուժածների վիճակին ծանոթանալու: Ըստ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, տուժածների վիճակը բավարար է:

Facebook Twitter Linkedin

Մաշտոցի պուրակի կրպակներն աապամոնտաժվում են. հաղթանա՞կ, թե՞…

Մաշտոցի պուրակի կրպակներն աապամոնտաժվում են. հաղթանա՞կ, թե՞…

Կատարվեց այն, ինչի համար ամիսներ շարունակ պայքարում էին մի խումբ բնապահպան ակտիվիստներ, քաղաքացիներ ու կազմակերպություններ: Որոշում կայացվեց` ապամոնտաժել Մաշտոցի պուրակում գտնվող կրպակները:

Facebook Twitter Linkedin