Միջազգային բոլոր հեղինակավոր պարբերականներն անդրադարձել են մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին:
«Նյու Յորք Թայմզ» թերթը, մեջբերելով Նիկոլայ Գրիգորյանի խոսքերը, թե փուչիկները լցված են եղել հելիումով և բռնկվել են կանգնածներից մեկի ծխախոտից, գրել է. «Բայցևայնպես, հելիումն իներտ գազ է, որը չի այրվում…»:
Բրիտանական կայքերից մեկն էլ, որը նույնպես ենթադրել է, որ փուչիկները լցված են եղել հիդրոգեն դյուրավառ ջրածնային գազով, կայքում զետեղված լուսանկարներից մեկի տակ ( որտեղ երևում է, թե ինչպես են պայթյունից հետո մարդիկ փախչում) մակագրել է. «Ցնորված վազք…մարդիկ վազում են, որ փրկվեն, որոշներն էլ` դեռևս կառչած փուչիկներին…»:
Հետաքրքիրն այն է, որ միջազգային գրեթե բոլոր պարբերականները նշել են այն հանգամանքը, որ պայթող փուչիկների վրա գրված է եղել Հանրապետական կուսակցության կարգախոսը. «Հավատանք, որ փոխենք»:
Հղումներ
http://www.bbc.co.uk/news/world-europe-17964976
http://www.aljazeera.com/news/europe/2012/05/20125418222806654.html
http://www.nytimes.com/2012/05/05/world/europe/armenia-rally-balloons-explode-at-campaign-rally.html