Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմնված Cafe4tune (Կաֆեֆորտուն) ընկերությունը ստեղծել է նույնանուն սոցիալական կայք, որը գործարկվել է այս տարվա հունվարից՝ նպատակադրվելով առաջատար դիրք գրավել համաշխարհային սարդոստայնի շուկայում և մրցել Ֆեյսբուքի հետ: Նախաձեռնողները հավատում են իրենց հաջողությանը, քանի որ կայքի առաջխաղացումն ու տարածումը բավականին դինամիկ է՝ ներգրավելով օգտատերեր աշխարհի ամենատարբեր երկրներից:
Ամիսը՝ Հուլիսի 2012
Հայաստանում արդեն կա լավ գինի, բայց դեռ չկա գինու մշակույթ
Ամերիկահայ գինեգործ Վահե Քոշգարյանն անցյալ տարի հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին առաջարկել էր Հայաստանում նրա գնած խաղողի այգիների որոշ մասն օգտագործել գինեգործական նպատակներով: Էռնեկյանը թերահավատորեն էր վերաբերվել Հայաստանում բարձրակարգ գինի ստանալու գաղափարին, սակայն գինեգործը պատասխանատվությունն իր վրա էր վերցրել: Երկու ամիս անց, երբ Էռնեկյանը վերադարձել էր Հայաստան, գինին արդեն տակառներում էր: Էռնեկյանը համտեսել էր, և համն այնքան էր դուր եկել նրան, որ որոշել էր խաղողի այգիների մի մասը՝ մոտ 500 հա տարածք, օգտագործել գինեգործական նպատակով: Գործարանի կառուցումն ու գինու արտադրության ողջ պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Վահե Քոշգարյանը:
Հիվանդության վերածված խանդը դարձավ կնոջ մահվան պատճառ
Անվանի ջազմեն Գարի Քյոսայանը` գողական «արվեստի» քարոզչության և հայկական շոու բիզնեսի մղձավանջի մասին
Կոմպոզիտոր, դաշնակահար, հայտնի ջազմեն Գարի Քյոսայանն իր ջազային գործունեությունը սկսել է 1973 թ. ` ստեղծելով Հայաստանի առաջին ջազ տրիոն: 1980 թ. հիմնադրել է նաև առաջին ջազ ակումբը երիտասարդական պալատում, որը հայտնի է եղել ոչ միայն Հայաստանում ու Խորհրդային միությունում, այլև արտերկրում: 1988 թ. Գարի Քյոսայանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` ծանոթանալու և համագործակցելու ամերիկյան ջազի կարկառուն ներկայացուցիչների հետ և բնակություն հաստատել Լոս Անջելեսում: 1990 թ. Միացյալ Նահանգներում հիմնել է Գարի Քյոսայանի անվան ջազային խումբը, որն աշխարհի տարբեր երկրներում ներկայացրել և ներկայացնում է բարձրակարգ ջազ երաժշտություն` ներծծված հայկական նրբերանգներով: 1998 թ….
Վախճանվել է 102-ամյա նկարչուհի, Եղեռնի ականատես Հեղինե Աբրահամյանը. հոգեհանգիստ տեղի չի ունենա…
«Պարզապես ես հասկացել եմ բնության օրենքը…». նկարչուհու ստեղծագործության ու երջանկության գաղտնիքը (լուսանկարներ)
Սվետլանա Հակոբյանը երբևէ ձեռքը վրձին չէր վերցրել ու չէր նկարել, բայց զգում էր, որ հոգու ծարավ կա, ինչը նախ արտահայտվեց պոեզիայի լեզվով. ստեղծվեցին բանաստեղծական շարքեր, որոնցում արտահայտվեցին նրա մտորումները կյանքի ու ճշմարտության մասին: Սակայն կրկին ինչ-որ բան չէր հերիքում: Ստեղծագործական զարթոնքը նկարչության մեջ տեղի ունեցավ հանկարծակի ու միանգամից, և առաջին վրձնահարվածի հետ դուրս հորդեցին կյանքի ընթացքում կուտակված զգացումները, կենսափորձն ու աշխարհայացքը:
Փառք քեզ, Վահե, դու «բեզպրեդելի» զոհը դարձար, բայց ջախջախեցիր այն
Հրաժեշտ Վահե Ավետյանին. հարյուրավոր քաղաքացիներ սգում են դաժանաբար սպանված սպայի մահը (լուսանկարներ)
Տիկին Արփիին, անգամ, հիվանդությունը չէր ստիպել անկողնում պառկել և չմասնակցել Վահե Ավետյանի հուղարկավորությանը. «Ցավն է ինձ բերել էստեղ,-ասաց նա` արցունքն աչքերից սրբելով,-էս հարցը միայն Վահեի հարցը չի, բոլորիս են կպել սրանով: Ես հասկացա, որ մենք մրջյուններ ենք, որ ցանկացած պահի կարող են մեզ տրորել: Էսպիսի բեզպրիդել երբեք չի եղել»: