«Կինն ի՞նչ է, որ աշխատի…». 3 պատմություն

«Կինն ի՞նչ է, որ աշխատի…». 3 պատմություն

Մեր հասարակությունում դեռևս առկա է կնոջ աշխատելու իրավունքի ոտնահարման խնդիրը: Հայկական շատ ընտանիքներում կնոջ աշխատելը դիտվում է՝ իբրև ամոթալի իրողություն և տղամարդու արժանապատվությունը ոտնահարող երևույթ, իսկ լավագույն դեպքում այդ աշխատանքը կրում է սոսկ խորհրդանշական բնույթ: Այս պատմություններում կանանց աշխատելու իրավունքի ոտնահարումն ընդամենը մի մասն է այն բռնությունների, որոնց ենթարկվել են այդ կանայք իրենց ամուսինների կողմից:

Facebook Twitter Linkedin

1991 թվական, սեպտեմբեր…իմ առաջին քաղաքացիական ակցիան

1991 թվական, սեպտեմբեր…իմ առաջին քաղաքացիական ակցիան

1991 թվական, սեպտեմբեր… Հիշում եմ, ընդամենը 8 տարեկան էի: Անկախության հանրաքվեից օրեր առաջ երեխեքով հավաքվեցինք մեկի տանը, թղթի բազմաթիվ կտորներ պատրաստեցինք ու վրան գրեցինք` «Անկախություն», տակն էլ` ԱՅՈ և ՈՉ (ՈՉ-ը` «խաչուփաչով»):

Facebook Twitter Linkedin

Կոչ Շուշան Պետրոսյանին` լրագրողական դաշտում ընդհանրացումներ չանել

Կոչ Շուշան Պետրոսյանին` լրագրողական դաշտում ընդհանրացումներ չանել

Օրերս Ազգային ժողովի քառօրյայի ժամանակ մոտեցա մեր նորաթուխ պատգամավոր Շուշան Պետրոսյանին և շատ սիրալիր ու քաղաքավարի տոնով, ինչպես կվարվեր յուրաքանչյուր նորմալ լրագրող, ասացի, որ ուզում եմ հարցազրույց վերցնել: Անկեղծ ասած, ուզում էի մի դրական, լավ նյութ գրել, որովհետև անկախ նրա նկատմամբ մամուլում տեղ գտած քննադատություններին, կարծիքին, թե խորհրդարանը նրա տեղը չէ, ես կարծում եմ, որ նա ի վիճակի է օրենսդիր գործունեությամբ զբաղվել` հատկապես եթե նրան համեմատության մեջ ենք դնում պատգամավորական այն մեծ կույտի հետ, որի գոյությունը խորհրդարանում տրամաբանական որևէ հանգամանքով հնարավոր չէ պայմանավորել: 

Facebook Twitter Linkedin

Ընդդեմ սփյուռքի հակահայ քարոզչության և հանուն հայրենադարձության. մի հայրենադարձի պատմություն

Ընդդեմ սփյուռքի հակահայ քարոզչության և հանուն հայրենադարձության. մի հայրենադարձի պատմություն

Լիբանանահայ Ջորջ Տաբակյանը 2011 թ. հայրենադարձվել և ապրում է Երևանում: Հայաստանյան անձնագիր ստանալու ժամանակ նրա անունը սխալ թարգմանության հետևանքով վերափոխվել է Գեորգեսի: Նրա հայաստանյան ընկերներից մեկն էլ` «Հայ ասպետ» հեռուստախաղի վարող Կարին Տոնոյանը, նրան «օծել» է Գևորգով և հորդորել մոռանալ և՛ Ջորջը, և ՛ Գեորգեսը:

Facebook Twitter Linkedin

Ծախված «Պրավդան» և պապիս մահվան դատավճիռը

Ծախված «Պրավդան» և պապիս մահվան դատավճիռը

1959 թ., Բաշքենդ (Արծվաշեն): Գյուղում ակտիվ գյուղատնտեսական աշխատանքների, բերքահավաքի շրջան է: Երկու բաշքենդցի` մեկը 40 տարեկան, մյուսը` մոտ 20, թուրքի գյուղից անասունների համար խոտ էին բերում: Քանի որ թուրքի գյուղերում խոտը շատ առատ էր, արծվաշենցիները հաճախ էին ձմռան անասնակերի հարցը լուծում հարևան ադրբեջանական գյուղերից խոտ գնելով: Գրեթե տուն էին հասել, երբ երկու հարբած «դրուժիննիկ» (հասարակական կարգը պահպանող երիտասարդներ) նրանց են մոտենում, և դրուժիննիկներից մեկը հայտարարում է, թե սայլին բարձած խոտը գողացված է:

Facebook Twitter Linkedin

Աշոտի զղջումն ու ապրումները` բանաստեղծությունների միջոցով

Աշոտի զղջումն ու ապրումները` բանաստեղծությունների միջոցով

Իմ բլոգի միջոցով հնարավորություն եմ տալիս Աշոտին` ներկայացնել իր հոգևոր բանաստեղծությունները. դրանք նույնպես վկայում են, որ նա զղջացել է իր արարքի համար:

Facebook Twitter Linkedin

Վազգեն Մանուկյանը կոչ է արել Սերժ Սարգսյանին…

Վազգեն Մանուկյանը կոչ է արել Սերժ Սարգսյանին…

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխելու փաստը, նշել է, որ իր գնահատականները համընկնում են Հանրապետության նախագահի հնչեցրած գնահատականներին և հանրային խորհրդի տարածած հայտարարությանը:

Facebook Twitter Linkedin