2005 թվականից սկսած հետազոտություններ անցկացնելով Քարահունջում` մաթեմատիկոս-հետազոտող Վաչագան Վահրադյանը մի քանի խոշոր հայտնագործություններ է արել: Բարձր գնահատելով Քարահունջի ամենալայնածավալ հետազոտություններ իրականացնող գիտնականի` Պարիս Հերունու աշխատանքը և համամիտ լինելով նրա տեսակետին, ըստ որի` Քարահունջը եղել է աստղադիտարան և 7500 տարեկան է, ոչ թե 4000 տարեկան դամբարանադաշտ, ինչպես հնագետներն են ասում, Վահրադյանն ավելի առաջ գնաց. նրա հետազոտությունների արդյունքները վկայում են, որ Քարահունջը մոտ 14 000 տարվա պատմություն ունի, և այն անմիջական կապ ունի անգլիական Սթոունհենջի հետ:
Ամիսը՝ Հոկտեմբերի 2012
Տեսողության կորստից հետո 20-ամյա Լուիզան փորձեց ինքնասպան լինել, բայց հետո…
«Դա մի վիճակ է, երբ լուսավոր սենյակից հանկարծ ընկնում ես մութ սենյակ, որը քո ողջ կյանքն է, քո ապագան, և պետք է կողմնորոշվես, ընտելանաս կյանքի այդ ռիթմին,- ասում է Լուիզան, որի տեսողությունը 20 տարեկանում գրեթե վերացել է:- Ինձ համար դա սարսափելի էր. պատկերացրեք երիտասարդ աղջիկ, որի կյանքն առջևում է, և հանկարծ…
Կանայք, որոնք զոհ են գնացել բռնությանն ու հասարակական բարքերին. 4 պատմություն
«Տնից վռնդեց` պատճառաբանելով, որ կույս չեմ եղել…» «3 տարեկանից եղել եմ խորթ մոր խնամքի տակ: Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես հայրս ինձ ամուսնացրեց: 5 տարի ապրեցինք, բայց այդպես էլ մայրանալու երջանկությունն ինձ չվիճակվեց: Մենք բաժանվեցինք: Ես աշխատանքի անցա Արմավիրի զինվորական զորամասում, որտեղ ծանոթացա մի տղամարդու հետ: Գաղտնի հանդիպում էինք: Հետո պարզվեց` կատարվել է իմ երազանքը` ես հղիացել եմ: