Աշխարհի վերջի մասին խոսակցություններն այնքան ակտուալ դարձան, որ որոշեցի google-ով մայաների մասին տեղեկություն փնտրել: Առաջինը բերեց մի նյութ, որը հունվար ամսին հրապարակվել էր ankakh.com կայքում, հեղինակն էլ իմ շատ սիրելի պատմաբան ընկերնեիից մեկն է՝ Վահե Անթանեսյանը: Ստորև ներկայացնում եմ հոդվածն ամբողջությամբ:
Ամիսը՝ Դեկտեմբերի 2012
Ինչո՞ւ է Հայաստանից հեռանում երիտասարդ կույր դաշնակահարը
«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ, կատարում է Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան: Երաժշտությունն ավարտվում է, և դիրիժորը, երիտասարդ դաշնակահարի ձեռքը բռնած, առաջ է բերում: Դահլիճը հոտնկայս ցնծում է: Ծափահարությունները շարունակվում են երկար-երկար: Երիտասարդ դաշնակահարը ժպտում է, ժպտում լիաթոք, բավարարված ու երջանիկ: Ծափահարությունների ներքո դիրիժորը նրան թևանցուկ դեպի ետնաբեմ է ուղեկցում: Թևանցուկ, քանի որ նա կույր է…
Երկու հայրենիքի սիրո խաչմերուկում. սիրիահայ մի ընտանիքի պատմություն
Սիրիահայ երիտասարդ ընտանիքը որոշել էր այցելել հայրենիք և հետաքրքիր տուր էր մշակել` այցելություն նախ Արևմտյան Հայաստան, ապա Հայաստան: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. սեպտեմբերի 9-ին, ընդամենը մի քանի ժամվա մեջ որոշում կայացնելով, Կարոն ու Շողիկն իրենց 8-ամյա դստեր` Սերլիի և 4-ամյա որդու` Սարգսի հետ հայտնվեցին Երևանի օդանավակայանում: Հիմա անորոշ վիճակում են, չգիտեն՝ ի՞նչ է լինելու. «Որոշում չենք կրնար կայացնել, կարծես երկու քարի արանքում լինենք»,- բացատրում է կինը,- համենայն դեպս, քանի դեռ հոս ենք, կուզենք հայաբույր ամեն բանի շունչը վայելել»: