Աշխարհահռչակ «Կարֆո՞ւր»-ը, թե՞ հայաստանյան օլիգարխիկ շնաձկները. ո՞վ կհաղթի պայքարում

Աշխարհահռչակ «Կարֆո՞ւր»-ը, թե՞ հայաստանյան օլիգարխիկ շնաձկները. ո՞վ կհաղթի պայքարում

Հայաստանում ֆրանսիական աշխարհահռչակ «Կարֆուր» սուպերմերկետների ցանցի բացումը կբացեր նաև հայաստանյան տնտեսության հիվանդ շնչառությունը` մաքրելով այն տասնամյակներ առաջ ախտահարած և տնտեսության մեջ ներծծված մենաշնորհային թույնից: Թվում է` դա արդեն իրատեսական էր և ողջունելի նաև  Հայաստանի իշխանությունների կողմից: Հիշենք, որ ամենաբարձր մակարդակով մշտապես խոսվում է երկիրն այդ ախտից օր առաջ ազատելու անհրաժեշտության մասին, և «Կարֆուրի» մուտքը Հայաստան խոսքը գործ դարձնելու հիանալի հնարավորություն էր, բայց…

Facebook Twitter Linkedin

Որքա՞ն կտևի սիրիահայ գործարարի «գոհ ըլլալը» Հայաստանում…

Որքա՞ն կտևի սիրիահայ գործարարի «գոհ ըլլալը» Հայաստանում…

1988 թ. սիրիահայ Հովիկ Բաղդասարյանի հայրը Հալեպում հիմնում է կոշիկի արտադրամաս և խանութ՝ որդու անունով: Շուտով «Հովիկ շուզը» դառնում է Հալեպի ամենահայտնի խանութներից մեկը՝ երկհարկանի, մեծ սեփական տարածքով, որի հաճախորդների զգալի մասը հարուստ սիրիացիներն էին: Նրանց կանայք ու երեխաները տարվա բոլոր եղանակներին օգտվում էին հայ կոշկագործի արտադրանքից:

Facebook Twitter Linkedin

Անարխիա՝ ջունգլիի օրենքներով. բացառիկ զրույց երթուղայինի վարորդի հետ

Անարխիա՝ ջունգլիի օրենքներով. բացառիկ զրույց երթուղայինի վարորդի հետ

Առավոտյան հասարակական տրանսպորտի վարորդը գնում է պարկ, անցնում պարտադիր բժշկական ստուգում, ինչը համապատասխան թղթի վրա հաստատվում է կնիքով, ապա տեխնիկական ստուգման է ենթարկվում տրանսպորտային միջոցը, որից հետո վարորդը դուրս է գալիս աշխատանքի: Բայց այս ամենը՝  լոկ թղթի վրա: Իրականում. «Ի՞նչ ստուգում, ի՞նչ բան. պեչատը կանեցում քցած ա, վերցնում, պեչատում ենք»,- խոստովանում է երթուղայինի վարորդը, որի անունը հայտնի պատճառով չենք հրապարակում:

Facebook Twitter Linkedin

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալը` երեխաների տուն-տունիկի սցենար

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալը` երեխաների տուն-տունիկի սցենար

Տեղյա՞կ եք, որ սերիալներն արդեն մանկապարտեզ են ներխուժում` դառնալով տուն-տունիկի «սցենար», իսկ երեխաները մարմնավորում են սերիալների հերոսներին: Այսօր ես այդ մասին իմացա հինգ տարեկան աղջկանիցս` շատ պատահական:

Facebook Twitter Linkedin

«Եթե աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա, որ Մհերն ընդունակ է մարդ սպանել»

«Եթե աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա, որ Մհերն ընդունակ է մարդ սպանել»

1996 թվական, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, 52-րդ խուց: 12-14 հոգու համար նախատեսված խցում մի կերպ տեղավորված է 20-ից ավելի կալանավոր: Նրանց մեջ է նաև մաթեմատիկոս, ծրագրավորող Գուրգեն Մարտիրոսյանը, որը հանգամանքների բերումով, այդ թվում նաև քաղաքական, դրանից մեկ տարի առաջ հայտնվել էր այնտեղ: Խցի դուռը բացվեց: Ներս բերեցին նոր կալանավոր. «Պայծառ դեմքով մի երիտասարդ էր,- հիշում է Գուրգեն Մարտիրոսյանը,- երբ մտավ խուց, նրա դեմքի արտահայտությունն ինձ էնքան բան ասաց: Մարդ կա` դեմքին նայում ես` տեղով պրոբլեմ է, էդ տղան լույս էր արձակում, դա հազվագյուտ երևույթ է»:

Facebook Twitter Linkedin