Երթուղային տրանսպորտի` գազելի վարորդն ասում է, որ հնարավորության դեպքում ինքն էլ շատերի պես կմեկնի Ռուսաստան` նույն աշխատանքն անհամեմատ լավ պայմաններում անելու համար: «Օրական մոտ 25 հազար դրամ դուրս եմ տալիս՝ 16 հազար դրամ պլան, 7 հազար՝ գազի փող, հազար դրամ՝ դիսպետչերին, հազար դրամ էլ սիգարետ, մի կտոր հաց, տակը մնում ա 5-6 հազար դրամ, բայց դրա համար արժի՞ էս տանջանքը»:
Ամիսը՝ Մայիսի 2013
Ծածկած շուկայի սեփականատերն ամենակարո՞ղ է
Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված, Երևանի ամենաարժեքավոր կառույցներից մեկը համարվող Ծածկած շուկան շարունակում է մնալ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անձնական բիզնես-ծրագրերի զոհը: Այն արդեն մեկ տարուց ավելի է՝ ենթարկվում է ապօրինի շինարարության, որի ընթացքում կորցնում է ոչ միայն պատմամշակութային տեսքը, այլև լրջորեն վնասվում է կառույցի անվտանգությունը, իսկ Սամվել Ալեքսանյանին չեն կանգնեցնում անգամ պատկան մարմինների բացասական կարծիքներն ու ապօրինի կառուցված հատվածն ապամոնտաժելու որոշումները: Տեսնենք` մշակույթի նախարարության վերջին որոշումը` շինարարության ապօրինի լինելու վերաբերյալ, ինչ ազդեցություն կթողնի բավականին բարձր իմունիտետ ունեցող Ալեքսանյանի վրա:
Շղթայակապ, կոտրած թուր, մահամերձ առյուծ, խեղճացած արծիվ…գերբ ունենք, աշխարհը չունի
Սիրիահայերը Սիրիայի «աղն» էին, իսկ Հայաստանին այդ «աղը» պետք չէ՞
Բերթիզլյան-Կազանչյան ամուսինները` իրենց երկու զավակներով, Հալեպի երջանիկ հայկական ընտանիքներից էին, ապրում էին համայնքի ակտիվ կյանքով, ապահովված էին լավ աշխատանքով ու ապրուստով և չափազանց գոհ էին իրենց ճակատագրից: Նույնիսկ 2007 թ., երբ առաջին անգամ ընտանիքն այցելեց հայրենիք ու հիացավ նրա զարգացմամբ ու գեղեցկությամբ, երբևէ մտքով չանցկացրեց թողնել Հալեպն ու գալ Հայաստան: «Հայրենիքնիս է, այո, բայց եթե այնտեղ հունի մեջ մտել ես, լավ կյանք, լավ գործ ունես, չես մտածեր Հայաստան տեղափոխվելու մասին»,-ասում է Մադլենը` Բերթիզլյան-Կազանչյան ընտանիքի տանտիրուհին: