Վերադարձ Շվեդիայից Հայաստան. «Սա քոնն է, այստեղ դու քեզ լավ ես զգում»

Վերադարձ Շվեդիայից Հայաստան. «Սա քոնն է, այստեղ դու քեզ լավ ես զգում»

1992 թ. Սամսոն Ավետյանի ընտանիքը տեղափոխվում է Շվեդիա: Սամսոնն այդ ժամանակ 11 տարեկան էր: 16 տարի Շվեդիայում ապրելուց, կրթություն ստանալուց հետո Սամսոնը տեղափոխվում է Բոստոն` ուսումը շարունակելու Հարվարդի համալսարանում:  Բոստոնում հանդիպում է ապագա կնոջը, որի ընտանիքը նույնպես 1992-ին էր Հայաստանից հեռացել: Ամուսնանալուց հետո որոշում է կայացնում վերադառնալ Հայաստան և հետագա կյանքն անցկացնել հայրենիքում: Եվրոպան հրապուրիչ է, հնարավորություններով լի, սակայն Սամսոնը միաժամանակ զգացել է, որ այնտեղ դժվար է հարմարվել, իսկ եթե չհարմարվես, ապա  կարիերայում էլ մեծ հաջողություններ մի ակնկալիր. «Լավ կարիերայի համար պետք է իրենց պես լինես, հայությունդ մի կողմ դնես,…

Facebook Twitter Linkedin

«Ֆրանսիացին հայից ավելի լավ չի ապրում, բայց դու էդ ամեն ինչի մասին իմանում ես տարիներ հետո, երբ արդեն …»

«Ֆրանսիացին հայից ավելի լավ չի ապրում, բայց դու էդ ամեն ինչի մասին իմանում ես տարիներ հետո, երբ արդեն …»

Մութ ու ցուրտ տարիներն էին: Ավարտելով դպրոցը` Սյուզանն ընդունվում է Բրյուսովի համալսարանի ֆրանսերենի բաժին: Ինստիտուտն ավարտելուց հետո, ինչպես շատերը, կանգնում է  մասնագիտությամբ աշխատանք  գտնելու խնդրի առջև: Համապատասխան աշխատանք չկար, բայց գտնում է մեկ այլ բնագավառում` հեռուստատեսությունում: Սակայն 3 տարի անց`  2001 թ., հնարավորություն է ստեղծվում ուսումնական ծրագրով Ֆրանսիա մեկնելու, և քանի որ հեռուստատեսությունում ապագա չէր տեսնում, որոշում է գնալ և վերականգնել ֆրանսերենի գիտելիքները:

Facebook Twitter Linkedin

Հայաստանում քանդելու լուրջ ավանդույթներ են ձևավորում. հերթը «Զվարթնոցի» կլոր շենքինն է

Հայաստանում քանդելու լուրջ ավանդույթներ են ձևավորում. հերթը «Զվարթնոցի» կլոր շենքինն է

«Սրտիցս արյուն է կաթում»,- «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի կամ, ինչպես ժողովուրդն է ասում,  կլոր շենքի քանդման մասին լուրերին այսպես է արձագանքում Դմիտրի Աթբաշյանը, որը ժամանակին Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի վարչության պետն էր և անձամբ է մասնակցել համալիրը կյանքի կոչելու ողջ գործընթացին:

Facebook Twitter Linkedin

Մոսկովյան հանգուցալուծման շոկային արձագանքները

Մոսկովյան հանգուցալուծման շոկային արձագանքները

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը և մասնակցել Եվրասիական միության ձևավորմանը, ինչը կկանխի Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը: Մինչդեռ դրա շուրջ երկար տարիներ բանակցություններ են տեղի ունեցել, և նոյեմբերի վերջին ԵՄ գագաթնաժողովի ընթացքում պետք է համաձայնագրի նախաստորագրումն իրականացվեր:

Facebook Twitter Linkedin