Սիրիահայ Հարութ Լախոյանը Հայաստան է եկել մինչ սիրիական ճգնաժամը: 2001-ին նա ընդունվել Երևանի ճարտարագիտական համալսարան, ծրագրավորողի մասնագիտություն ստացել և որոշել մնալ Հայաստանում: Ճիշտ է, ինչպես շատ տեղացիներ, նա էլ իր մասնագիտությամբ աշխատանք չգտնելու պատճառով աշխատել է լրիվ այլ ոլորտում, սակայն ի վերջո հարմարվել է հայաստանյան իրավիճակին. «Սփյուռքահայերի համար հարմարվելը շատ դժվար է, որովհետև մենք Հայաստանը մի քիչ ուրիշ ձևով ենք պատկերացնում, ավելի երազային, եթերային, իսկ իրականությունը ավելի դաժան է»,- ասում է նա: Հարութի ծնողներն այնքան էլ գոհ չէին որդու որոշումից, որովհետև եթե նա վերադառնար Հալեպ, այնտեղ շատ ավելի հեշտ աշխատանք…