«…Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսե՛ք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»: Նիկոլ Աղբալյանի այս խոսքերը, որոնք արդիական են նաև այսօր, հայոց նորագույն պատմության հիմնադիր, ազգային-ազատագրական շարժման առանցքային դերակատար, քաղաքական ու պետական նվիրյալ գործիչ Արամ Մանուկյանի մասին են:
Ամիսը՝ Հունվարի 2014
Վարչապետի հայտարարածը, Արտյոմ Մովսեսյանի հասկացածը և ճարտարապետների ցանկությունը չեն համապատասխանում իրար
«Զվարթնոցի» կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այդպես էլ մնում է առկախ: Չնայած քաղավիացիայի գլխավոր վարչությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ շենքը քանդվելու է, հանրությունը հույս ունի, որ կկարողանա ազդել օդանավակայանի սեփականատիրոջ և կառավարության վրա` ստիպելով փոխել հակամշակութային այդ որոշումը: Արդեն մի քանի ամիս է` այդ հարցը նաև Հանրային խորհրդի օրակարգում է:
«Բոլորիս ճակատագրերը նույնն են, ձեռագրերն են տարբեր»
«Ես իմ ամբողջ ընտանիքը 2007 թ. կորցրել եմ ավտովթարից` հորս, մորս, ամուսնուս, որդուս,- պատմում է 58-ամյա տիկին Ալիսը,- ազատամարտիկ Ճուտոյի մայրն եմ, երևի գիտեք, սաղ խոնարհվում են նրա առաջ, բայց ինչի՞ս ա պետք, որ էսօր դրսում եմ մնացել, տուն չունեմ»: «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանում հայտնված կինն արցունքն աչքերին պատմում է սարսափելի ավտովթարի մանրամասները, որից հետո իր կյանքը հիմնովին շրջվել է:
Ղարաբեկյանին էլ չընկալեցին ու դրդեցին հեռանալ Հայաստանից…
Արամ Ղարաբեկյանի հետ 2009 թվականին ինձ ծանոթացրեց իմ շատ սիրելի ընկերներից մեկը` սփյուռքահայ Սոնա Համալյանը: Այդ ժամանակ մաեստրոն նախաձեռնել և իրականացնում էր «Open Music Fest» փառատոնը, որն անցկացվեց Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճում, և որի շնորհիվ գրեթե մեկ ամիս շարունակ երևանյան երեկոները լցվեցին բարձրաճաշակ երաժշտությամբ` ինչպես հայ, այնպես էլ իտալացի, ֆրանսիացի, ամերիկացի, ռուս անվանի երաժիշտների կատարմամբ: