Մետրոպոլիտենի ակցիայի երեք «զոհերը»

Մետրոպոլիտենի ակցիայի երեք «զոհերը»

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ փետրվարի 12-ին բողոքի դուրս ելած մետրոպոլիտենի աշխատակիցներից երեքի վրա ակցիան թանկ նստեց: Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանն ակցիայից երկու օր անց աշխատանքից հեռացվեցին աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով (գործատուի կողմից պայմանագրի խզում` աշխատակցի նկատմամբ անվստահության համար): Շարժասանդուղքի մեքենավարները, որոնք իրենց երիտասարդության 15 տարիներն են տվել մետրոպոլիտենի աշխատանքին, որոնք երկարամյա աշխատանքի շնորհիվ վայելում էին վերադասի հարգանքն ու վստահությունը, հանկարծ մեկ օրվա մեջ դարձան անվստահելի և աշխատանքին ոչ պիտանի:

Facebook Twitter Linkedin