Նինա Մեհրաբյանի հայրը 20 տարեկանից տեղափոխվել է Բելառուս, 15 տարի անց վերադարձել է հայրենիք, ամուսնացել ու արդեն ընտանիք կազմած մեկնել: 1987 թ. ծնվել է Նինան, մեկ տարի անց` եղբայրը: Չնայած բելառուսական միջավայրում բավականին հաջող հաստատվելուն` ընտանիքում հայկական ավանդույթներն ու մշակույթը խստորեն պահպանվել են: Եվ այն, որ այսօր 27-ամյա Նինան որոշել է մենակ վեր կենալ գալ Հայաստանում ապրելու, ինքն էլ է համարում այդ դաստիարակության արդյունք և երախտապարտ է իր ծնողներին