Ղազար Հակոբյանը 12 տարեկան էր, երբ 1994 թ. ընտանիքը Հայաստանից տեղափոխվեց նախ Ուկրաինա, ապա հաստատվեց Մոսկվայում: Ուղիղ 20 տարի անց Ղազարը որոշեց վերադառնալ հայրենիք` թողնելով մոսկովյան ռիթմիկ կյանքը, հաջող կարիերան ու ապագայի խոստումները: Այն, ինչ Հայաստանում կար, չկար և ոչ մի տեղ, ու հենց դա էր պատճառը, որ հենց այստեղ նա գտավ իրական ռիթմն ու հոգեկան ներդաշնակությունը: «Այդ 20 տարիների ընթացքում ես Մոսկվայում ապրում էի այն ամենով, ինչ ստացել էի Հայաստանում իմ ապրած 12 տարիների ընթացքում, որովհետև այն զգացմունքները, հարազատների ու մտերիմների այն սերը, որ կա այստեղ, այնտեղ գոյություն չունի»,-ասում…