Անի Քալաֆյանը ծնվել է Միացյալ Նահանգներում, 1987 թ.: Նա Հայաստան է տեղափոխվել մեկ տարի առաջ: Պատմում է, որ այնտեղ առանձնապես հայ համայնքի հետ շփում չի ունեցել: Ապրելով Սան Ֆրանցիսկոյում, որտեղ հայկական համայնքը համեմատաբար ավելի նոսր է, անգամ նորմալ հայերեն չի խոսել, հաճախել է ամերիկյան դպրոց, քանի որ հայկական դպրոցներ քիչ կան և հեռու են իրենց բնակության վայրից, սակայն այդ ամենը չի խանգարել, որ նա հետաքրքրվի հայոց պատմությամբ ու Հայաստանով: Միացյալ Նահանգներում Անին աշխատում էր հեռուստատեսության ոլորտում, որտեղ էլ ծանոթանալով մի հայ աղջկա հետ` նրանից իմանում է «Դեպի Հայք» ծրագրի մասին…