Սարգիս Ռշտունին համոզված է, որ եթե անգամ Սիրիայում պատերազմ չլիներ, միևնույն է, ինքը գալու էր Հայաստան։ Այդ որոշումը նա կայացրել է դեռևս 2008 թ., երբ առաջին անգամ կամավորական ծրագրով եկել է հայրենիք և հասկացել, որ այլևս Սիրիայում անելիք չունի։ Մինչ այդ Հայաստանն իր համար միայն դասագրքերի մեջ էր՝ ռոմանտիկ ու հեռավոր, ուր վերադառնալը, սակայն, առանձնապես համայնքի ավագ սերնդի սրտով չէր։ Երբ Սարգիսը 2008-ին, Հայաստանով տպավորված, վերադառնում է Սիրիա և ծնողներին ասում, որ ուզում է տեղափոխվել, նրան լուրջ չեն վերաբերվում։ Կարծում են՝ 20-ամյա տղան մի քիչ ոգևորված է, ժամանակի հետ ամեն…
Ամիսը՝ Հոկտեմբերի 2015
Թե ինչպես սիրիահայ երիտասարդը Հայաստանում հաջողությունների հասավ` սկսելով զրոյից
2006 թվականին 19-ամյա Վարանդ Կանդիլյանը Սիրիայի Հալեպ քաղաքից տեղափոխվում է Հայաստան: Երիտասարդական բուռն ու թռի-վռի կյանքն այլևս նրան չէր գրավում, նա ուզում էր հիմնովին փոխել իր կյանքը: Եվ այն միտքը, որ ծնողներն իրեն Հայաստան էին ուղարկելու մեն-մենակ, հենց իր սրտով էր: Նա ուզում էր իր ապագան իր ձեռքով կառուցել: Չէ՞ որ ժամանակն էր իրական կյանք մուտք գործելու: Երբևէ Հայաստանը չտեսած երիտասարդի համար հայրենիքը իրարամերժ պատմություններից հյուսված մի առասպել էր, որը և՛ գրավիչ էր, և՛ միաժամանակ` վախեցնող ու անհայտ: Սակայն հենց առաջին իսկ վայրկյանին ոտք դնելով Հայաստան` Վարանդը սիրում է այս…