​Հայրենադարձություն Իսրայելից. դժգոհելու փոխարեն` գործ անել

​Հայրենադարձություն Իսրայելից. դժգոհելու փոխարեն` գործ անել

Իսրայելը լավ երկիր է, բայց Հայաստանն ավելի լավն է: Սա ասում է մի 25-ամյա երիտասարդ, որը 8 տարեկանից ապրել է հրեաների երկրում: Դավիթ Խաչատրյանի ընտանիքը Իսրայել է տեղափոխվել 1994 թ. ցուրտ ու մութ տարիներին: Ավարտելով դպրոցը, ապա բուհը՝ Դավիթը, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, աշխատանքի է անցել հեռուստահաղորդակցության ոլորտում: «Դեռ 90-ականներին, երբ տեղափոխվեցինք, Իսրայելում արդեն բավականին զարգացած էր ՏՏ ոլորտը: Ես այդ ժամանակվանից համակարգիչների մեծ սեր ունեի, փորփրում էի, ուսումնասիրում»: Այն գիտելիքները, որ նա ստացել է Իսրայելում, Հայաստանում այն տարիներին ձեռք բերել չէր կարող: «Այնտեղ կարիերայի տեսանկյունից էլ ավելի լավ է,…

Facebook Twitter Linkedin

Ամեն ինչ սկսել զրոյից. Քեսաբից մինչև Երևան

Ամեն ինչ սկսել զրոյից. Քեսաբից մինչև Երևան

«Հայաստանի շուկան շատ փոքր է, մենք սովոր ենք 25 միլիոնանոց շուկայի»,- ասում է սիրիահայ Աշոտ Փալուլյանը, որը Հայաստանում զբաղվում է սիրիական համեմունքների վաճառքով և որոշ ապրանքատեսակների արտադրությամբ: Չնայած բոլոր դժվարություններին` երիտասարդ գործարարը չի հիասթափվում. «Մենք հիասթավողներեն չենք: Եթե մի բան ձեռնարկում ենք` մինչև վերջ պիտի գնանք»: Աշոտը ծնվել է Հալեպում 1983 թվականին: Սակայն Սիրիայից նրա լավագույն հիշողությունները կապված են Քեսաբի հետ, որտեղ պապական տուն ու հողատարածքներ ունեին: Նա մանկուց հաճախ էր լինում այնտեղ և այնքան էր սիրում հայկական այդ գողտրիկ գյուղաքաղաքը, որ երբ ավարտում է գյուղատնտեսական համալսարանը, տեղափոխվում է Քեսաբ:…

Facebook Twitter Linkedin