Կապույտ մզկիթ. քրիստոնյա Երևանի մահմեդական գոհարը

Կապույտ մզկիթ. քրիստոնյա Երևանի մահմեդական գոհարը

Հավանաբար ձեզանից շատերն են Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթի կողքով անցնելիս ներքին հետաքրքրասիրությամբ մտածել` տեսնես ինչպիսին է մզկիթի տարածքը, ինչ է այնտեղ կատարվում: Սակայն քչերն են համարձակվել ներս մտնել ու դիտել այն սեփական աչքով: Մինչդեռ այնտեղ օրական մի քանի տասնյակ զբոսարջիկ է այցելում` հիանալու մահմեդական այդ հոգևոր կառույցի հնամենի գեղեցկությամբ: Ըստ պատմական փաստերի` Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը XVIII դարում: Այն պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Մզկիթ մտնելուն պես ասես մի նոր աշխարհ է բացվում: Ընդարձակ բակի կենտրոնում փոքրիկ ջրավազանն է, որի շուրջ…

Facebook Twitter Linkedin

«Փարիզը լավն է, բայց Երևանը քո տունն է». վերադարձ

«Փարիզը լավն է, բայց Երևանը քո տունն է». վերադարձ

Արփենիկը 4 տարեկան էր, երբ 1991 թ. մոր` արվեստաբան Նազենի Ղարիբյանի հետ մեկնում է Փարիզ: Մայրը Հայաստանում «Սիրարփի Տեր-Ներսիսյան» հիմնադրամից կրթաթոշակ ստացած առաջին թեկնածուն էր, որ հնարավորություն էր ստացել ուսումը շարունակելու արտերկրում: «Էնպես որ, մենք չէինք արտագաղթել, մենք մեկնել էինք ուսման նպատակով»,- ընդգծում է նա: Արփենիկն ընդունվում է ֆրանսիական մանկապարտեզ, իսկ 1994-ին նրանք վերադառնում են Հայաստան: Սակայն 6-րդ դասարանում էր, երբ նորից մոր ուսման նպատակով մեկնում են Ֆրանսիա, իսկ Արփենիկը մեկ տարի անց տեղափոխվում է Կիպրոս՝ ուսանելու Մելքոնյան վարժարանում: Հետո կրկին վերադառնում է Փարիզ, ուսումը շարունակում ավագ դպրոցում, ընդունվում LISAA…

Facebook Twitter Linkedin

Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը հիանալի օրհներգ կարող է լինել

Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը հիանալի օրհներգ կարող է լինել

Այսօր Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օրն է: ՀՀ խորհրդանիշներն են դրոշը, զինանշանը և օրհներգը: Նախ զինանշանի մասին. վաղուց եմ գրել, որ մեր զինանշանը մի շարք թերություններ ունի` շղթայակապ, կոտրած թուր, «մահամերձ» առյուծ, խեղճացած արծիվ… Սահմանադրության մեջ գրված է, որ գերբի Արարատը պետք է լինի նարնջագույն: Բայց այդպես չէ. Արարատ լեռը սպիտակ է, հետևի ֆոնն է նարնջագույն: Կան նաև տարբերակներ, որտեղ Արարատը սև ֆոնի վրա է պատկերված: Իսկ Արարատի գագաթին ոչ թե Նոյյան տապանն է, այլ ինչ որ մակույկ, քանի որ չկա վերևի կառույցը: Շատերին կարող է մանրուք թվալ, սակայն խորհրդանիշների…

Facebook Twitter Linkedin

​«Վան գործողություն». ի՞նչ խնդիր էր լուծում 35 տարի առաջ հայ գաղտնի բանակը

​«Վան գործողություն». ի՞նչ խնդիր էր լուծում 35 տարի առաջ հայ գաղտնի բանակը

Վազգեն Սիսլյանն այս պատմությունը պատմել է բազմաթիվ անգամ: Սակայն պատրաստ է ևս մեկ անգամ ամենայն մանրամասնությամբ վերհիշել այն: Դրա մասին գրվել են հարյուրավոր հոդվածներ, իսկ վերջին տարիներին` նաև պիես, որը բեմադրվել է Դրամատիկական թատրոնում և ներկայացվում է լեփ-լեցուն դահլիճում: Դա Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի և ընդհանրապես հայ ժողովրդի նորագույն ժամանակների ազատագրական պայքարի պատմության առանցքային էջերից է: 1981 թ. սեպտեմբերի 24, Փարիզ, Հոսման պողոտա թիվ 170… Չորս հայ երիտասարդներ` Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանն ու Գևորգ Կյուզելյանը, զինված ատրճանակներով, պայթուցիկներով ու ինքնաձիգներով, ներս են մտնում այդ հասցեում գտնվող…

Facebook Twitter Linkedin

Արքունական պալատ և Նահանգական գանձատուն. ի՞նչ գիտենք ու ի՞նչ չգիտենք այս շենքի մասին

Արքունական պալատ և Նահանգական գանձատուն. ի՞նչ գիտենք ու ի՞նչ չգիտենք այս շենքի մասին

Եթե հանկարծ որոշեք մանրամասն հետաքրքրվել Երևանի ամենաշքեղ պատմական շենքերից մեկի` Նալբանդյան 46 և 48 հասցեներում գտնվող Արքունական պալատի ու Նահանգական գանձատան պատմությամբ (ներկայումս` ՎՏԲ բանկի և Հայբիզնեսբանկի շենքեր), ապա համացանցում կգտնեք ընդամենը, որ կառուցվել է 1901 թվականին, ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան: Այսքանով շենքի մասին տեղեկատվությունն ավարտվում է: Շենքն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, սակայն դրա վերաբերյալ ծավալուն տեղեկատվություն որևէ պետական կառույցի տեղեկատվական հարթակում հնարավոր չէ գտնել: Շենքի մասին ծավալուն տեղեկություններ չկան անգամ Երևանի պատմության թանգարանում: Այնտեղ էլ միայն նշված են շենքի անվանումն ու ճարտարապետը: Այս կառույցի…

Facebook Twitter Linkedin

​«Տղե՛րք, ձեզ պինդ կպահեք». ֆուտբոլային թիմի ու հայրենիքի 19-ամյա պաշտպանը

​«Տղե՛րք, ձեզ պինդ կպահեք». ֆուտբոլային թիմի ու հայրենիքի 19-ամյա պաշտպանը

Մայիսի 1-ին Անդրանիկ Զոհրաբյանը կդառնար 20 տարեկան, եթե ապրիլյան քառօրյա պատերազմը չխլեր երիտասարդ զինվորի կյանքը: Նրան ընդամենը 3 ամսվա ծառայություն էր մնացել, բայց ընտանիքի մինուճար որդին այդպես էլ տուն չվերադարձավ, ընկավ հերոսի մահով: Անդրանիկը մեկն էր այն 4 տղաներից, որոնք ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մինչև վերջին վայրկյանը քաջաբար կռիվ էին տվել անհավասար մարտում, մի քանի հոգով ժամեր շարունակ պայքարել 2-3 հարյուրանոց ադրբեջանցի հրոսակախմբի դեմ, որպեսզի չզիջեն հայկական կողմի համար անչափ կարևոր նշանակություն ունեցող իրենց դիրքը: Անդրանիկ Զոհրաբյանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի և Քյարամ Սլոյանի…

Facebook Twitter Linkedin